Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները հանդիպել են

Սեպտեմբերի 4-ին Նյուպորտում` ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում, նախարար Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի արտաքին գործերի նախարար Էվանգելոս Վենիզելոսին: ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հունաստանի նախագահի` Հայաստան առաջիկա այցի նախապատրաստական աշխատանքները:

Մտքեր փոխանակվեցին հայ-հունական հարաբերությունների զարգացման շուրջ:

Նախարարները կարևորեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը:

Անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Հունաստանի ԱԳ նախարարը բարձր գնահատեց և իր լիակատար աջակցությունը հայտնեց Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը:

Ըստ հաղորդագրության՝ զրույցին անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930