Բաժիններ՝

Աֆղանստանում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեների վերահաշվարկը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աֆղանստանում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեաթերթիկների ստուգումն ու վերահաշվարկը: Անկախ ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ քվեարկության արդյունքները կհրապարակվեն առաջիկա օրերին:

Հանձնաժողովի տվյալներով՝ 50 օր տևած աուդիտի ընթացքում հաջողվել է մշակել մոտ 23.000 կասկածելի քվեաթերթիկ: Այդ գործընթացին մասնակցել է 201 օտարազգի դիտորդ, այդ թվում նաև ՄԱԿ-ի փորձագետները, ինչպես նաև նախագահի թեկնածուները՝ Աֆղանստանի նախկին արտգործնախարար Աբդուլլահ Աբդուլլահն ու Աֆղանստանի ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանի Ահմադզայը:

Աֆղանստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել էր հունիսի 14-ին, ինչից հետո երկու թեկնածուներն էլ հայտարարել էին իրենց հաղթանակի մասին և միայն ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնվել էին կատարել քվեների վերահաշվարկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս