Սուրիկ Խաչատրյանի հսկայական առանձնատունը միայնակ քննիչը խուզարկել է 35 րոպեո՞ւմ

Սուրիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունը տևել է ընդամենը 35 րոպե: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ քրեական գործով մյուս ավելի փոքր բնակարաններում կատարված խուզարկությունները տևել են 2-3 ժամ: Նա նշեց, որ համաձայն խուզարկության արձանագրության՝ քննիչը խուզարկությունը այդ «հսկայական տանը» կատարել է միայնակ. «Ցանկացած քննիչ, հետաքննիչ, ցանկացած օպերատիվ աշխատող, ցանկացած դատավոր, ընդհանրապես ցանկացած տրամաբանող մարդ կարող է մի քիչ մտածելուց հետո հասկանալ, որ առանձնատանը մեկ քննիչ եթե փորձի խուզարկություն կատարել, ինքը ոչինչ չի կարող անել, որովհետև «մինչև մի սենյակը խուզարկում ես, հետո անցնում ես մյուս սենյակին, չխուզարկված սենյակից խուզարկված սենյակ կարելի է ցանկացած բան տեղափոխել»:

Փաստաբանն ասաց նաև, որ նույն քրեական գործի շրջանակներում կատարվել են բամաթիվ խուզարկություններ և դրանք բոլորը կատարվել են առնվազն մեկ քննիչի և երկու օպերատիվ աշխատակցի մասնակցությամբ:

«Իրականում խուզարկություն չի եղել: Սա ոչ այլ բան է, քան կեղծիք»,- ասաց Հ. Ալումյանը: Նա տեղեկացրեց նաև, որ վերաքննիչ դատարանը մերժել է Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականցնելու որոշման դեմ իր բողոքը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս