Բաժիններ՝

Պենտագոնի ղեկավարը վաղը կժամանի Վրաստան

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը վաղը ժամանելու է Վրաստան, ուր հանդիպելու է իր վրացի գործընկեր Իրակլի Ալասանիայի հետ և այցելելու է Վրաստանի ՊՆ-ի «Կրցանիսի» ազգային ուսումնական կենտրոն:

Այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ-ի մամլո ծառայությունը, որի հաղորդմամբ՝ Հեյգելը հանդիպել է վրացի զինվորականների ու ամերիկացի ծովային հետևակայինների հետ և ելույթ է ունենալու նրանց առջև: Պլանավորված է նաև Հեյգելի ու Ալասանիայի համատեղ մամուլի ասուլիս:

Վրաստանի ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հեյգելի վրացական այցի ընթացքում քննարկվելու են Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների հարցը, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Վրաստանի միջև համագործակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս