ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո Վրաստանը կստանա զարգացման մեծ հնարավորություններ. Գարիբաշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին վստահ է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում արժանի ձևով գնահատական կտրվի Վրաստանի գրանցած առաջընթացին, ինչը երկիրն էլ ավելի կմոտեցնի դաշինքին:
Գարիբաշվիլին ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի ուելսյան գագաթաժողովից հետո մեծ հնարավորություններ կստեղծվեն Վրաստանի զարգացման համար, ինչն էլ Վրաստանն ավելի կմերձեցնի ՆԱՏՕ-ի հետ:
Ակնկալվում է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ ստանալու է «թիվ մեկ գործընկերոջ» կարգավիճակ, ինչն ամենաբարձր կարգավիճակն է դաշինքի անդամ չհանդիսացող երկրների համար: