Բաժիններ՝

ԵՄ-ը կարող է հետաձգել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները. աղբյուր

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը, ինչպես որ պլանավորված էր, այսօր համաձայնեցնելու է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները: Սակայն նա կարող է դրանք հետաձգել մի քանի օրով: Այս մասին գործակալությանը հայտնել են նրա դիվանագիտական աղբյուրները:

Նրանց խոսքերով՝ նոր պատժամիջոցների հետաձգումը կախված է Մինսկի բանակցությունների արդյունքից: Նրանցից մեկը նշել է, որ պատժամիջոցները կարող են հետաձգվել 7 օրով, իսկ մյուսը՝ 3 օրով: Մոսկվան պետք է առաջընթաց գրանցի հակամարտության կարգավորման ճանապարհին:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովը նոր պատժամիջոցներ է պատրաստել Ռուսաստանի նավթային ոլորտի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930