Ցայժմ Անիի ստորգետնյա քաղաքում հայտնաբերվել է 823 ստորգետնյա կառույց ու քարանձավ:
Ոստիկանության աշխատակիցն ու մի խումբ անձինք դիտավորությամբ հարվածներ են հասցրել քաղաքացի Արմեն Հ.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ, որը կանխվել է ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ:
Հայտնի է, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են մարդու մաշկը: Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները առաջացնում են մաշկի քաղցկեղ և մաշկային նմանատիպ հիվանդություններ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Արտաշես Ավետիսյանն իր դիմումի համաձայն ազատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
«Երեխաների խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Այդ առումով շնորհակալ ենք հիմնադրամի կողմից մեր երկրում իրականացվող բազմաթիվ ծրագրերի համար: Կառավարությունը պատրաստակամ է երեխաների բազմաբնույթ խնդիրներին ժամանակի ընթացքում տալ լուծում, ուստի հետագայում ևս պատրաստ ենք աջակցել հիմնադրամին՝ յուրաքանչյուր նախաձեռնության իրականացման համար»,- նշել է վարչապետը:
Նարիշկինը ողջունել է գիրքը Ռուսաստանի պատմագիտական ընկերության առաջնահերթ առաջադրանքների թվում ներառելը:
Օգոստոսի 25-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Էրեբունի փողոցի 25 շենքի բնակարաններից մեկում կնոջ դիակ կա: Ժամը 20.00-ին ստացվել է երկրորդ հաղորդումը` «նախաբազկի կտրած վերքեր, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ նույն բնակարանից բուժօգնության է տեղափոխել 1967 թ. ծնված Էդիկ Ա.-ին:
Պուտինն ընդգծել է, որ դրանից վնաս կկրեն նաև Մաքսային միության երկրների՝ Բելառուսի ու Ղազախստանի տնտեսությունները:
Սոչիի հանդիպումը նախօրոք սցենարով պլանավորված էր, կային խաղացողներ և նրանք իրենց դերը խաղացին, լավածությունը քչացավ, բայց հետագա լարվածությունը կմեծանա, Ադրբեջանը չի հրաժարվի, նա կմտածի ուրիշ մեթոդներ և եղանակներ՝ մեզ մոտ միշտ լարվածությունը պահպանելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետը հայտնեց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:
Լրագրողները կարծում են, որ հետախուզական թռիչքներին կարող են հաջորդել Սիրիայում իսլամականների դիրքերին ավիահարվածները:
Դուբայ-Մոսվկվա ինքնաթիռի ուղևորներից մեկը տեսանկարահանել է ինքնաթիռում կատարված իրադարձությունները:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր ատենախոսության ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտած ՀՀԿ-ական Սեւակ Խաչատրյանի նոր պաշտոնը պարգեւատրում չի համարում:
Արևելագետը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ ԱՄՆ-ն է զինում այս կառույցին: Նրա կարծիքով` այս կառույցն սկզբնական շրջանում անվերահսկելի էր, իսկ հիմա կարծես թե որոշակի ուղղություն է նկատվում նրանց գործողություններում.
Իրանի արտգործանախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն իրաքյան վերջին զարգացումների կապակցությամբ ժամանել է քրդական ինքնավարության կենտրոն Էրբիլ և հանդիպել է Մասուդ Բարզանիի հետ:
Ինչպես հայտնի է՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հանդես է եկել առաջարկությամբ՝ Ծիծեռնակաբերդից ազատամարտիկների աճյունները տեղափոխել Եռաբլուր, ինչը մեծ քաննարկումների ու քննադատությունների առիթ հանդիսացավ: Պարույր Հայրիկյանն այս առաջարկությամբ դիմել է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով, ըստ ԱԻՄ նախագահի՝ խոստացել է հարցը քննարկել:
«Հայերը, ասորիները և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունները եթե չեն ցանկանում այնտեղ մնալու համար նախատեսված տուրքը վճարել, չեն ցանկանում իսլամ ընդունել, ապա պարտավոր են պարզապես լքել իրենց բնակավայրերը և հեռանալ Իրաքից, այսինքն՝ նրանց գլխին մահվան սուրը կախված չէ: Իսկ ինչ վերաբերում է եզդիներին, ապա նրանց առջև դրված է երկընտրանք՝ կա՛մ պետք է իսլամ ընդունեն, կա՛մ պետք է պարզապես կոտորածների ենթարկվեն»:
Բանակցությունների մեկնարկից առաջ Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Պյոտր Պորոշենկոն ողջունել են միմյանց:
Օգոստոսի 25-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կազմակերպվել էր քննարկում` «Ճապոնիայում ջրամբարների պատվարների սեյսմիկ վերլուծության մեթոդներն ու չափանիշները» թեմայով:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե Վրաստանը որոշել է սեպտեմբերի 1-ից ոչ վիզային ռեժիմ սահմանել 24 երկրների քաղաքացիների համար:
Նիստին մասնակցել են ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վարդան Օսկանյանը և Միքայել Մելքումյանը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նիստին ներկա չի գտնվել:
Կարծում եմ՝ կողմերը պատրաստ չեն խաղաղության կամ պատերազմի, Ադրբեջանը, որպես պարտվող կողմ ավելի հետաքրքրված է կոնֆլիկտի վերսկսմամբ: Միևնույն ժամանակ Ադրբեջանը հասկանում է հնարավոր պատերազմի հետևանքները: Մյուս կողմից՝ կարծում եմ կողմերից և ոչ մեկը պատրաստ չէ լուրջ զիջումների գնալու հանուն խաղաղության։ Այսպիսով, երկու կողմերին ձեռնտու է ներկա իրավիճակը։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանի դերին, ի տարբերություն շատերի ես չեմ տեսնում ռուսական ռազմավարության լուջ փոփոխություն Կովկասում։
Առանցքային դիրքորոշումն այսօր խաղաղությունն է, Դոնբասի խաղաղությունը, ինչը վերջ կդնի մարդկանց տառապանքներին:
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` օգոստոսի 25-ին, ժամը 11.50-ին, Շիրակի մարզի քննչական բաժին է ներկայացել 1995 թ. ծնված Կարեն Կ.-ն:
Հ. Պետրոսյանի ներկայացուցիչները կրկին դիմում են ներկայացրել առաջին ատյանի դատարան ՀՀ վճռաբեկ դատարանի 24.02.2011թ. ԵԿԴ/0282/01/09 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման հիմնավորմամբ, ըստ որի՝ դատական պաշտպանության հիմնարար իրավունքը վերաբերում է նաև այն անձանց, ովքեր դատավարության մասնակից չեն, սակայն վարույթն իրականացնող մարմինների ընդունած որոշումն առնչվում է նրանց օրինական շահերին, ենթադրաբար խախտում է նրանց իրավունքներն ու ազատությունները:
«Մենք չպետք է սպասենք մինչև մեզ վրա կհարձակվեն: Մենք ասում ենք մեզ մոտ 4 մարդ է մահացել, նրանց մոտ՝ 14: Ես առաջարկում եմ հարվածել Ադրբեջանի ուղղությամբ: Եթե մենք նայենք Ադրբեջանի տարածքին, մենք բոլոր բարենպաստ պայմաններն ունենք, որ այնպես հարվածենք, որ հասնի Ռուսաստանի Դաշնությանը»:
168.am-ի հետ զրույցում Ելենա Բորիսենկոն մի փոքր մանրամասնեց իր կերպարը և ասաց, այս կերպարը տարբերվում էիր բոլոր մարմնավորած կերպարներից. «Քանի որ բոլոր դերերում ինձ լացեցնում են, ֆիլմերում ու սերիալներում ողբը ապահովում եմ, այս կերպարում դա չկար:
Կանադան մտահոգ է, որ Ռուսաստանն ընդլայնում է իր ռազմական պոտենցիալն Արկտիկայում և պատրաստ է զենքը ձեռքին պաշտպանել իր շահերն այնտեղ:
Նիստում քննարկվել է ոչ իշխանական կուսակցությունների ներկայացրած 12 կետերի իրականացման ընթացքն ու տրվել է նախնական գնահատական, քննարկվել են քառյակի միասնական օրակարգին ներկայացվող առաջարկներ…
«Պետք է բոլորը հնարավորություն ունենան բոլորին հավասար մասնակցել հանրային կյանքի տարբեր բնագավառներին: Ինձ համար հաշմանդամության ճանաչման հարցում ամենաքիչը հետաքրքրում է, թե ինչ առողջապահական խնդիրներ կան: Ինձ հետաքրքրում է՝ այդ առկա խնդիրները ինչքանով են խանգարում նրա՝ հասարակական կյանքին մասնակցելուն: Սրա մեջ մտնում է կրթությունը, մշակությաին կյանքը, ազատ տեղաշարժը, զբոսանքը՝ հաշմանդամությամբ պայմանավորված ցանկացած սահմանափակում, որ կարող է ունենալ այդ մարդը: Մեծ խնդիր է պետական միջոցների հասանելիությունը: Պատկառելի միջոցներ են ծախսվում ժողովրդի համար մեր բյուջեից, բայց հասանելիության խնդիրը կա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լիարժեք կյանք» Հ/Կ տնօրեն Սուրեն Մաղաքյանը:
Հիմնանորոգման ենթակա 7 կմ 480 մ երկարությամբ ճանապարհահատվածի 6 կմ-ում շինարարությունն արդեն ավարտված է։ Մշակված է նաև մնացած մոտ 1,5 կմ հատվածի բետոնային ներքին շերտը։