Բաժիններ՝

«Վերաբերմունքը պետք է փոխվի հաշմանդամ անձանց հանդեպ»

«Պետք է բոլորը հնարավորություն ունենան բոլորին հավասար մասնակցել հանրային կյանքի տարբեր բնագավառներին: Ինձ համար հաշմանդամության ճանաչման հարցում ամենաքիչը հետաքրքրում է, թե ինչ առողջապահական խնդիրներ կան: Ինձ հետաքրքրում է՝ այդ առկա խնդիրները ինչքանով են խանգարում նրա՝ հասարակական կյանքին մասնակցելուն: Սրա մեջ մտնում է կրթությունը, մշակությաին կյանքը, ազատ տեղաշարժը, զբոսանքը՝ հաշմանդամությամբ պայմանավորված ցանկացած սահմանափակում, որ կարող է ունենալ այդ մարդը: Մեծ խնդիր է պետական միջոցների հասանելիությունը: Պատկառելի միջոցներ են ծախսվում ժողովրդի համար մեր բյուջեից, բայց հասանելիության խնդիրը կա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լիարժեք կյանք» Հ/Կ տնօրեն Սուրեն Մաղաքյանը:

«Լիարժեք կյանք» ՀԿ հանրային կապերի պատասխանատու Լուսինե Սարգսյանը ներկայացրեց «ԲՍՓ (բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով) գործակալության ծառայության մշտադիտարկման զեկույցը», որը պատրաստվել է «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության կողմից Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից անցկացվող փորձաքննությունների մոնիթփորինգի արդյունքների հիման վրա: Մշտադիտարկվել են 4 մարզերի 21 ԲՍՓ հանձնաժողովներ:

ԲՍՓ հանձնաժողովները այն մարմիններն են, որոնք իրականացնում են անձի հաշմանդամության ճանաչման գործառույթը:

Լուսինե Սարգսյանը նշեց, որ մշտադիրակումը նպատակ է ունեցել խթանելու ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության թափանցիկ և հաշվետվողական գործունեությանը. «Մշտադիտարկումն իրականացվել է ներկա գտնվելով՝ առանց միջամտելուև խոչընդոտելու նիստերի ընթացքը:

Հանձնաժողովների յուրաքանչյուր նստավայրում պատահական ընտրությամբ իրականացվել է մեկական մշտադիտարկում՝ 2 ժամ տևողությամբ: Փորձաքննության ընթացքից զատ՝ դիտարկվել է նաև ԲՍՓՀ տեղակայման վայրի շենքային պայմաննները և մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար»:

«Ծրագրի ընթացքում գործել է թեժ հեռախոսագիծ, հաշմանդամության ճանաչման գործընթացի մոնիթորինգից բացի` արվել են հաշմանդամության ճանաչման հարցումներ: Մշտադիտարկման թիմի անդամները միաժամանակ լրացրել են ԲՍՓ հանձնաժողովի վարման հարցաթերթիկներ՝ շենքային պայմանների, փորձաքննության սենյակի, ընդունելության ընթացքի, փորձաքննվողի հանդեպ վերաբերմունքի վերաբերյալ»,- հավելեց Լուսինե Սարգսյանը:

«Լիարժեք կյանք» ՀԿ-ն իր կատարած փորձաքննության ընթացքում հանդիպել է մի շարք խախտումների. փորձաքննասենյակները նկուղային հարկերում են գործել, ինչն ընդհանրապես պիտանի տարածք չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Օրինակ՝ Մարտունի քաղաքի բժշկափոձասենյակը գտնվել է 3-րդ հարկում:

Լ. Սարգսյանը նշեց նաև «Լիարժեք կյանք» ՀԿ-ի մի քանի առաջարկներ: Նրանք առաջարկում են ստեղծել բողոքարկման հնարավորության ավելի գործուն մեխանիզմների, որոնց միջոցով գործընթացը կհեշտանա, ավելի հարգալից և բարեկիրթ վերաբերմունք են ակնկալում, տեղեկատվական հոսքերի կանոնակարգում՝ հետադարձ կապը ԲՍՓ հանձնաժողովի նիստերի հետաձգման կամ տեղափոխման հետ կապված տեղեկությունների տրամադրում: «Լիարժեք կյանք» ՀԿ-ն ակնկալում է նաև հաշմանդամության ճանաչման գործընթացի թափանցիկություն:

Սուրեն Մաղաքյանի կարծիքով՝ առաջին հերթին պետք է փոխվի վերաբերմունքը հաշմանդամ անձանց նկատմամբ. «Երկու տարի առաջ Ապարանի մշակույթի տան մոտ կառուցեցինք թեքահարթակ, որը ապահովելու էր անվասայլակով տեղաշարժվող մարդկանց ելումուտը: Հիմա՝ երկու տարի անց քանդում են, պատճառաբանելով, որ խանգարում է շենքի սպասարկմանը: Նախևառաջ պետք է փոխել վերաբերմունքը. քաղաքականուիթյունը փոխվում է, բայց կարծես թե վերաբերմունքը ոչ ամեն տեղ է փոխվում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս