Վրաստանը վիզային ռեժիմ չի սահմանի Հայաստանի քաղաքացիների համար

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներից չի պահանջվում վիզա՝ Վրաստան կարճաժամկետ այց կատարելու համար (յուրաքանչյուր 180-օրյա ժամկետով մինչև 90 օր): Խոսքը գնում է 94 երկրի մասին, որոնց թվում ընդգրկվել է Հայաստանը:

Վրաստանում վիզաները կարող են լինել կարճաժամկետ ու երկարաժամկետ: Դրանցից առաջինը հատկացվում է առավելագույնը 30 օրով: Վրաստանի տարածքում երկարաժամկետ մնալու համար օտարազգուց պահանջվում է վիզա՝ անկախ նրանց քաղաքացիությունից:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե Վրաստանը որոշել է սեպտեմբերի 1-ից ոչ վիզային ռեժիմ սահմանել 24 երկրների քաղաքացիների համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031