Բաժիններ՝

«Մեռյալ հովիտ». Ռեալիթի-սարսափ ժանրում նկարահանված առաջին հայկական ֆիլմը (լուսանկարներ)

«Point Films» ընկերության ռեալթի-սարսափ ժանրում նկարահանված «Մեռյալ հովիտ» կինոնախագիծի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղանը, սցենարիստ Հարություն Ղուկասյանը, պրոդյուսեր Հովհաննես Գրիգորյանը, դերասանուհի Ելենա Բորիսենկոն և ֆիլմի սաունդթրեքի կատարող «The Beautified Project» ռոք խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը:

Սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանը չցանկացավ շատ բան պատմել ֆիլմի սցենարի մասին, միայն ասաց, որ հիմքում ընկած են իրական փաստեր. ««Մեռյալ հովիտն» առաջին հայկական ռեալիթի սարսափ ֆիլմն է, տևողությունը մոտ 70 րոպե է: Սա դասական սարսափ ֆիլմ չէ այն առումով, որ այստեղ կա լուրջ դրամա, ընկերության մասին է, թե ինչպես է մարդը էքստրեմալ պայմաններում տրանֆորմացիայի ենթարկվում: Նկարահանվել են անփորձ դերասաններ, բացառությամբ՝ Ելենա Բորիսենկոյի, որը նաև մեր թալիսմանն է: Ֆիլմի հանդեպ արդեն հետաքրքրություն կա արտասահմանյան ընկերություններից, որոնք ցանկությունն են հայտնել զբաղվել ֆիլմի վաճառքով: Այսինքն՝ այն նախատեսված է նաև միջազգային շուկայի համար: Մեզ համար առաջնայինը լավ ֆիլմ նկարահանելն էր: Սպեց էֆեկտներ ֆիլմում չեն օգտագործվել»,- նշեց սցենարիստը:

Sarsap1 Sarsap2

Ռեժիսոր Ռոման Մուշեղյանի խոսքով՝ իրենք էքսպերիմենտ են արել. «ժանրը Հայաստանում քիչ տարածում ունի, բայց ամբողջ աշխարհը գնում է դրան: Մարդկանց հետաքրքրում են իրական պատմություններ, դրա համար որոշեցինք ռեալիթի-սարսափ ֆիլմ նկարել: Ֆիլմը նկարահանված է սուբյեկտիվ տեսախցիկով: Ամբողջ ֆիլմը երևում է մի տեսախցիկի հայացքից, այսինքն՝ մենք տեսնելու ենք այդ տեսախցիկի արձանագրածը, որը բավական հետաքրքիր և էֆեկտիվ կերպով ցույց է տալիս ամբողջ դրամատուրգիան: Ժանրը շատ պատասխանատու և բարդ է: Կային հատուկ դրված խնդիրներ, որ պետք է մի դուբլով ամբողջ երկար տեսարաններ իրականացվեին, նկարահանումներն էլ գիշերային են, դրա համար բավականին ծանր ու սարսափներով լի նկարահանումներ ունեցանք:

Ֆիլմում շատ են սարսափելի դրվագները, որոնք կապ չունեն նողկանք առաջացնող բաների հետ: Ֆիլմում ավելի շատ միստիկ էլեմենտներ կան: Ֆիլմի ավարտն անսահման նվիրվածություն ու անձնազոհություն է ցույց տալիս»:

sarsap6

Ելենա Բորիսենկոն ասաց, որ Ռոման Մուշեղյանը և Հարություն Ղուկասյանը միշտ որոշում ու իրեն որպես փաստ ներկայացնում են, թե ինչ դեր պետք է ինքը խաղա. «Ռոման Մուշեղյանը դերասանին «տանջելու» համար իդեալական ռեժիսոր է: Գլխավոր կերպարներում հանդես եկած 5 երիտասարդ դերասաններն իրենց դերը փայլուն կատարեցին և՛ մարդկային առումով, և՛ որպես դերասաններ: Մի դուբլով խաղալը նույնիսկ պրոֆեսիոնալ դերասանների համար բարդ խնդիր է, բայց 5 անփորձ դերասան կարողացան հաղթահարել դա»:

Ֆիլմի պրոդյուսեր Հովհաննես Գրիգորյանը նշեց, որ ֆիլմը նկարահանելիս օգտոգործել են բավականին լուրջ ռեսուրսներ, մեծ աշխատանքներ են արվել էնտուզիազմի սկզբունքով, որը օգնել է ստանալ բարձր կարգի արտադրանք:

Sarsap4Անդրե Սիմոնյանն ասաց, որ Ռոման Մուշեղյանն անում է նույն բանը, ինչ իրենք երաժշտության մեջ են անում, այսինքն՝ նորություն մտցնել հայկական շուկայում:
Ֆիլմի կոմպոզիտորն Արման Էլբերտն է, երգը կոչվում է «dark cube»: Օպերատորն է Արտավազդ Խաչատրյանը: Դերասաններն են՝ Պապ Պողոսյանը, Աշոտ Պողոսյանը, Մագդալենա Մնացականյանը, Շողեր Խաչատրյանը, Արմեն Սարգսյանը: Ֆիլմի պրեմիերային անակնկալ է սպասվում հանդիսատեսին:

168.am-ի հետ զրույցում Ելենա Բորիսենկոն մի փոքր մանրամասնեց իր կերպարը և ասաց, այս կերպարը տարբերվում էիր բոլոր մարմնավորած կերպարներից. «Քանի որ բոլոր դերերում ինձ լացեցնում են, ֆիլմերում ու սերիալներում ողբը ապահովում եմ, այս կերպարում դա չկար:

Հոգեբանական ծանր ապրումներ չպետք է լինեին, բայց իրականում ճիշտ հակառակը եղավ: Իր մահով չմահացած կնոջ կերպար էի մարմնավորում և պետք է ձայների միջոցով արտահայտեի այն, ինչ կատարվել էր անտառում: Դա շատ բարդ էր: Գրիմս շատ բարդ էր, այն երկու ժամից ավել չէր կարելի թողնել դեմքին, բայց չէի կարող բողոքել՝ տեսնելով Ռոմանի հայացքը: Ինձ համար շատ կարևոր է լավ ռեժիսորի հետ աշխատելը: Եթե ռեժիսորը լավն է, ապա կարևոր չէ, թե ես ինչ եմ անելու և սա այդ դեպքն էր»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս