
«Նովոռուսիայի պատմություն» դասագիրքը կտպագրվի մինչև գարուն

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիան հայտնել է Նովոռուսիայի պատմության դասագրքի պատրաստման ժամկետը:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ռուսական պատմության ինստիտուտի տնօրեն Յուրի Պետրովը ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ 60 տպագիր թերթից բաղկացած նյութը կարող է տպագրության ներկայացվել մինչև հաջորդ տարվա մարտը:
Գիրքը ստանալու է «Նովոռուսիայի պատմություն» անվանումը: Նարիշկինն իր հերթին հայտարարել է, որ պետք չէ շտապել և ամեն գնով գործն ավարտին հասցնել մինչև մարտի 1-ը, սակայն դրա փոխարեն անհրաժեշտ է կատարել լավ աշխատանք: Նարիշկինը ողջունել է գիրքը Ռուսաստանի պատմագիտական ընկերության առաջնահերթ առաջադրանքների թվում ներառելը: