Հարբած ադրբեջանցու պատճառով Երևանում հարկադիր վայրէջք կատարած ինքաթիռի ուղևորը տեսանկարահանել է կատարվածը
Դուբայ-Մոսվկվա ինքնաթիռի ուղևորներից մեկը տեսանկարահանել է ինքնաթիռում կատարված իրադարձությունները: Ինչպես հայտնի է, ինքնաթիռը նախորդ գիշեր հարբած ուղևորի պատճառով հարակադիր վայրէջք էր կատարել Երևանի օդանավակայանում:
РИА Новости լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի քաղաքացին ինքնաթիռում սկսել է կոպիտ արտահայտությաններ անել, բարձր խոսել և անհանգստացնել երեխաներին: Ինքնաթիռի ուղևորները լրատվամիջոցին պատմել էին, որ 30-35 տարեկան տղամարդը սկսել է գոռգոռալ, անհանգստություն պատճառել ուղևորներին: Բորտուղեկցորդուհիները ստիպված դիմել են տղամարդ ուղևորների օգնությանը, Ադրբեջանի քաղաքացուն կապել նստարանին:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ ուղևորներն ասել են, որ երևանի օդանավակայանում մնացել են 2 ժամ 30 րոպե. ինքնաթիռի անձնակազմը փորձել է հարբած Ադրբեջանցուն փոխանցել Հայաստանի իրավապահ մարմիններին, որոնք հրաժարվել են ընդունել նրան: Միայն շտապօգնության կողմից ներարկում կատարելուց հետո է ուղևորները քնել, որից հետո ինքնաթիռը հասել է Մոսկվա: ՌԴ-ի մայրաքաղաք ինքնաթիռը հասել է 3 ժամ ուշացումով: Ադրբեջանի քաղաքացուն տարել են ոստիկանություն:
Տեսանյութը՝ այստեղ.