Լուրջ բանկերը, որոնք վարկային քաղաքականություն են վարում, բոլորին վարկ չեն տրամադրում: Երբ տեսնում են, որ մարդը վարկունակություն չունի, կամ վարկային պատմությունը հարուստ չէ, չեն տալիս, որպեսզի այդ մարդը չծանրաբեռնվի վարկերով: Բայց կան վարկային կազմակերպություններ՝ «Արեգակ», «Ֆինկա», «Սեյֆ Ինտերնեյշնլ», որոնք հաճախորդ են պահպանում և այդ մարդկանց գցում են իրենց ճանկը: Համենայնդեպս, վարկ վերցնողը պետք է նախապես մտածի, որ վերջում ինքն է մարելու այն:
Ամեն օր՝ ժամը 14:00-ից մինչ երեկո, մայրը երեխային հանձնել է Լուսիկին, իսկ վերջինս էլ, Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող «Սթար» սուպերմարկետի մոտ նրան գրկին պահելով, երեխայի առկայության հանգամանքով քաղաքացիների խղճահարությունը հարուցելով, զբաղվել է մուրացկանությամբ:
Նրանք նաև կոչ են արել երկու երկրների նախագահներին՝ շուտափույթ վերսկսել խնդրի խաղաղ կարգավորման բանակցությունները: Համանախագահները հիշեցրել են, որ բանակցությունների շարունակումը միակ ելքն է, որպեսզի տարածաշրջանում կրկին հաստատվի խաղաղություն:
Շամուտ գյուղում Կառավարության աջակցությամբ ծրագրեր չեն իրականացվում, որովհետև գյուղում հարկերի հավաքագրման պահանջվող ցուցանիշները չեն կարողանում ապահովել:
«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպելու են Սոչիում, օգոստոսի ութին եւ իննին, եւ ես հույս ունեմ, որ հանդիպման ընթացքում ձեռք կբերվի պայմանավորվածություն, որը մեզ համար շատ կարևոր է»:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` օգոստոսի 1-ին, ժամը 09.05-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Հովհաննես Չ.-ն:
Ժամը 21.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 3 շենքի 2-րդ հարկում այրվում է բնակարան:
Այսօր՝ օգոստոսի 2-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 408 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 407.55 դրամը։
Գաղտնիք չէ, որ ամռան շրջանում անտառը շատ ընտանիքների համար է դառնում աշխատավայր ու ապրուստի միջոց։
Ալիկ Արզումանյանի խոսքերով՝պետք է ավելի ակտիվ լինի ԱԳՆ-ն, հրավիրի պատվիրակություններ, բացատրական աշխատանքներ տանի:
Օգոստոսի 1-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, վրաերթ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գևորգ Ա.-ին:
Ժամանակն է եկել, որ միջազգային հանրությունը սթափեցնի իրականության զգացումը կորցրած և միջազգային հանրության արժեհամակարգին հակառակ գնացող ադրբեջանական ղեկավարությանը:
Հուլիսի 28-ից օգոստոսի 2-ը ընկած արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 100,352,396 դոլար 405.75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 111,885,798 ԱՄՆ դոլար 406.83 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վթարի հետևանքով 3 հոգի, որից 2-ը երեխաներ են մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Օգոստոսի 1-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1990 թ. ծնված Միշա Ս.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է իրենց պատշգամբից վայր ընկնելու հետևանքով:
Գետում ճահճաճած տարածքներում, հատկապես երեկոյան եւ գիշերը, գորտերի կըռկռոցն է լսվում, նաեւ՝ կատուների գզվռտոցը. «Հիմիկվա կատուներն էլ շներից բեթար են, հնենց են վրեդ հարձակվում՝ մոլորվում ես: Հլա շանը փետով, քարով վախացնում ես, սրանց էդ էլ հախ չի լինում:
Վերջիններիս նկատմամբ գործ է հարուցվել Ուկրաինայի ՔՕ 260-րդ հոդվածի հատկանիշներով` օրենքով չսահմանված զինված խմբավորումների ղեկավարում, ֆինանսավորում, սպառազինում եւ այլն:
Օգոստոսի 2-ին, ժամը 01.50-ին, 1966 թ. ծնված Գևորգ Աղեկյանի վարած «ԳԱԶ-2705-414» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հերացու փողոցի թիվ 7 հասցեի մոտ բախվել է մայթեզրին կայանված «ԿամԱԶ-53212» ավտոմեքենայի:
Որքանո՞վ է ճիշտ ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը թարգմանել եւ առանց ստուգելու հաղորդել ընթերցողին: Տեղեկատվության տրամադրման հարցում ի՞նչ սկզբունքներ է պետք կիրառել: Ինչպե՞ս «կուլ չտալ» հակառակորդի տեղեկատվական խայծերը: Այս հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է հայկական մեդիադաշտի փորձագետների հետ ու պարզել, թե ինչ պետք է սպասել ադրբեջանական տեղեկատվական հարթակից առաջիկայում եւ լսել գնահատականներ հայկական եւ ադրբեջանական ԶԼՄ-ների աշխատանքի վերաբերյալ:
ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով` պետական մարմինները գործում են իրավիճակին համարժեք: Նա համաձայն չէ, որ ՀՀ արտգործնախարարությունն անգործության է մատնված. «Միշտ չէ, որ բոլոր արձագանքները կամ խոսքերը դրական ազդեցություն են ունենում: Ե´վ պաշտպանության նախարարության, և´ արտգործնախարարության մասով, կարծում եմ, բավարարը կատարվում է: ԱԳՆ-ի մասով` ամեն ինչը չէ, որ կարող է լինել հրապարակային: Իմ կարծիքով` այն, ինչ անհրաժեշտ է, կատարվում է: Միաժամանակ պետք է ասեմ, որ յուրաքանչյուր իրավիճակ թելադրում է որոշակի գործողություններ: Կարծում եմ` Ադրբեջանի գործողությունները ենթադրում են ոչ միայն ԱԳՆ-ի, այլև մնացած բոլոր պետական մարմինների շատ ավելի կոնկրետ և հստակ համապատասխան գործողություններ»:
Ղրիմում օգոստոսի 5-ից աշխատանքը կդադարեցնեն ուկրաինական բջջային օպերատորները:
Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը բխում է մեր երկրի տնտեսական զարգացման և ռազմավարական շահերից: Մեր անդամակցությունն այդ կառույցին չի կարող դրվել հարցականի տակ: Հայաստանն անշուշտ ձգտելու է ավարտին հասցնել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության գործընթացը`ստանձնելով այդ կառույցում որոշումների կայացման մեխանիզմներում պատասխանատվության իր լիարժեք մասը:
Օգոստոսի 2-ին հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Հրադադարի ռեժիմի խախտման յուրաքանչյուր փորձ կարող է հանգեցնել ռազմական նոր արկածախնդրության, ուստիեւ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը կասեցնելու են այդպիսի յուրաքանչյուր փորձ. խաղաղության դեմ ուղղված ոտնձգություններն արժանի հակահարված կստանան:
Հարցին, թե լայնամասշտաբ պատերազմ սկսվելու դեպքում Ռուսաստանը կկատարի՞ իր դաշնակցային պարտավորությունները, դեսպանը միայն պատասխանել է, որ Ռուսաստանը մտահոգված է սրացումներով։
Ռուսները հիմա, ըստ էության, նպաստում են, որ Հայաստանի զենքն ավելի արագ «սպառվի», որպեսզի հանկարծ Հայաստանում որևէ մեկը չմտածի, թե կարելի է չխորտակվել Ռուսաստանի հետ միասին:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար:
«Սերժ Սարգսյանը մեր պետության գերագույն գլխավոր հրամանատարն է, եւ մեր պետության զինված ուժերը լավագույնս հակադարձել են թշնամուն: Պաշտպանությունը այն ոլորտը չէ, որտեղ պետք է մամուլի ասուլիսներ տան: Կա պաշտպանության նախարարություն, կա ԼՂՀ պաշտպանության նախարարություն, անվտանգության խորհուրդ, որոնք լավագույնս իրականացնում են իրենց վրա դրված խնդիրները»:
Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության աճումը տարածաշրջանում ազդեցություն ունեցող ուժերի հարաբերությունների փոփոխության հետևանք է: Ստատուս-քվոն որոշիչ մասով ձևավորվել և պահպանվում էր որպես այդ ուժերի միջև աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունք: