ԲՀԿ-ն այլընտրանքային դիրքորոշում է ներկայացնում

Այսօր ԲՀԿ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` տեղի է ունեցել ԲՀԿ նախագահին կից խորհրդատվական խմբի նիստը: Նիստին մասնակցել են ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վարդան Օսկանյանը և Միքայել Մելքումյանը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նիստին ներկա չի գտնվել:

Քանի որ տարածված հաղորդագրության մեջ նշված էր, որ խորհրդատվական խմբի նիստի ժամանակ քննարկվել է ոչ իշխանական խմբակցությունների կողմից ներկայացված 12 կետերի իրականացման ընթացքը և տրվել է նախնական գնահատական, սակայն հստակեցված չէր, թե ինչպիսին է այդ նախնական գնահատականը, 168.am-ը փորձեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից ճշտել, թե ինչպես են իրենք գնահատում այդ ընթացքը:

«Այս պահին ես լիազորություն չունեմ ներկայացնելու խորհրդատվական խմբի տեսակետը, այն պատրաստ է և առաջիկայում կներկայացվի քառյակի գործընկերներին: Սահմանադրական փոփոխությունների նկատմամբ մեր դիրքորոումը ևս հստակ է. մենք դեմ ենք այդ փոփոխությունների իրականացմանը և մեր դիրքորոշումը շարունակում է անփոփոխ մնալ: Ինչ վերաբերում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը ներկա գտնվելուն՝ մենք կարծում ենք, որ այդ մասնակցությունը չպետք է լիներ կառավարության անդամի մակարդակով, և Հայաստանը կարող էր մասնակցել այդ միջոցառմանը անհամեմատ ավելի պակաս ներկայացուցչական մակարդակում, քան արվում է»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը:

 

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս