![](/banners/BeFunky-design.jpg)
Կանադան պատրաստ է Արկտիկայում Ռուսաստանի հետ ուժային դիմակայությանը
![](https://168.am/wp-content/uploads/2014/08/pic_e76019d0714d53979fbc1fa030354cbc.jpg)
Դանիական Berlingske թերին տված հարցազրույցում Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդը հայտարարել է, որ Կանադան մտահոգ է, որ Ռուսաստանն ընդլայնում է իր ռազմական պոտենցիալն Արկտիկայում և պատրաստ է զենքը ձեռքին պաշտպանել իր շահերն այնտեղ:
Բերդի խոսքերով՝ Կանադան պատրաստվում է պաշտպանել Արկտիկայում իր ինքնիշխանությունը, և անհրաժեշտության դեպքում դա կանի ուժի միջոցով: Բերդը, սակայն, հայտարարել է, որ նախընտրում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով:
Նա չի կարծում, թե սկսվել է նոր «Սառը պատերազմ»: Դրա հետ մեկտեղ Կանադան կարծում է, թե Ռուսաստանը հակված չէ բանակցությունների: Ռուսաստանն ու Կանադան խնդիրներ ունեն Արկտիկայում շելֆի սահմանազատման հարցում, ինչը մասնավորապես վերաբերում է Լոմոնոսովի լեռնաշղթայի հատվածին:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմն Արկտիկայում իր առաջին բազավորման կետը հիմնել է Վրանգելի կղզում: