Բաժիններ՝

Մինսկում մեկնարկել են «Մաքսային միություն-ԵՄ-Ուկրաինա» ձևաչափով բանակցությունները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մինսկում մեկնարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի նախագահների ու ԵՄ-ի ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպման մեկնարկից առաջ բանակցությունների մասնակիցները միասին լուսանկարվել են:

Կողմերը մտադիր են քննարկել տնտեսական հարաբերությունների զարգացումը՝ կապված ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ: Ուկրաինան այդ համաձայնագիրը վավերացնելու է սեպտեմբերին: Չի բացառվում, որ բանակցությունների ժամանակ կարող է քննարկվել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցը:

Բանակցությունների մեկնարկից առաջ Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Պյոտր Պորոշենկոն ողջունել են միմյանց: Նրանք լուսանկարվելու ընթացակարգի ժամանակ սեղմել են միմյանց ձեռքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031