Ծխող կանանց խորհուրդ է տրվում թողնել ծխելը՝ սկսած 35 տարեկանից: Հետազոտությունները ցույց են տվել, որ ծխող կանանց մաշկը 4 անգամ ավելի վաղ է ծերանում, քան չծխողներինը: Բանն այն է, որ ծխախոտի նիկոտինը նեղացնում է արյունատար անոթները, ինչի հետևանքով մաշկն ավելի վատ է մատակարարվում արյունով, հետևաբար՝ սնուցող նյութերով:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը լրագրողներին ասել է, որ նախարարները հավաքվել են Բեռլինում` «հրադադարի ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար»: Նա նշել է, որ հաջողության երաշխիքներ չկան, սակայն խորհրդակցությունների հնարավորությունն անհրաժեշտ է օգտագործել:
Կազմակերպիչները նպատակ ունեն փառատոնի միջոցով նպաստել Տավուշի մարզի Բերդ համայնքի տնտեսական զարգացմանը։ Փառատոնի հիմնական մասնակիցները Տավուշի մարզի տարբեր համայնքների բնակիչներն էին, ովքեր ներկայացնում էին մարզի գործարաններում պատրաստված մեղրը, պահածոները, ինչպես նաեւ հատապտուղները։
Հայաստանի Հանրապետության համարանիշերով ավտոբուսում, որը մասնավոր ուղեւորություն է իրականացրել, եղել է 20 ուղեւոր եւ 2 վարորդ: Բժշկական օգնության նպատակով Բուդյոնովսկ քաղաքի շրջանային հիվանդանոց է դիմել 17 մարդ: Ուղևորները հիմնականում ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ:
Մեծ քանակով անձանց կուտակում: Աշխատեք ոտքի վրա մնալ: Դա ողջ մնալու գաղտնիքն է: Հենց հայտնվեք գետնին, փրկվելու ձեր շանսերն էականորեն կնվազեն: Գետնին ընկնելու դեպքում ձեր գլուխը պաշտպանեք ձեռքերով: Գլուխն ուղղեք ամբոխի շարժման ուղղությամբ, որպեսզի խուսափեք հարվածներ ստանալուց: Աշխատեք արագ ոտքի կանգնել:
Ասթմատիկների մոտ քաղցելու արդյունքում նոպաներն ավելի հազվադեպ են լինում: Գիտնականները գտնում են, որ քաղցելու այդ տեսակը կարող է նվազեցնել ուռուցքաբանական հիվանդությունների զարգացման ռիսկը:
Գեներալն ընդգծել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի օրինակով ի ցույց է դնում պատերազմ վարելու նոր տիպ:
Սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու դիմումի ձևը, ինչպես նաև եկամտային հարկի ու սոցիալական վճարի ամսական հաշվարկը հրապարակվել է օգոստոսի 15-ից եւ մինչեւ օգոստոսի 20-ը հնարավորություն ունեն ներկայացնել հաշվետվություններ: Ժամանակային այս սահմանափակումը լուրջ խնդիր է ստեղծել կազմակերպությունների հաշվապահների համար:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից դեպի սահմանամերձ գյուղեր արձակած կրակոցներին, նշել է, որ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը նպաստեց այն բանին, որպեսզի սահմանամերձ գյուղերում նվազեն Ադրբեջանի կողմից արձակած կրակոցները։
Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային գազային կազմակերպության ներկայացուցիչ Աբդուլհուսեին Սեմերին:
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության տեղեկատվության, հունիսին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում եղել է նորմայից բարձր 1-2 աստիճանով:
Դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.36-ին, մարվել` 14.46-ին: Առաջին օջախում գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով, իսկ երկրոդ օջախում այրվել է խոտածածկ տարածք` 400 քմ մակերեսով:
Վերջին 5 տարում Ստամբուլի բնակչությունն աճել է 1.245.309 մարդով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Պարզվել է, որ այրվում է չշահագործվող մանկապարտեզի տանիքը (2 քմ), մեկ լուսամուտ, 7 քմ խոտածածկ տարածք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.30-ին, մարվել՝ 13.38-ին:
Պատանեկության շրջանում ակնեի առաջացումը նորմալ է, միակ հույսը այն է, որ անցումային շրջանի ավարտից հետ դրանք կանցնեն: Բայց պարզվում է, որ դ միանշանակ չէ. ոմանց մոտ անցնում է, իսկ ոմանք դեռ շարունակում են տառապել:
Ամանոն հանդիպելու է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ:
Մարմնի լրացուցիչ քաշը հանգեցնում է արյան քանակի և դրա ճնշման անխուսափելի ավելացման: Ճարպակալումն ավելացնում է սրտի վրա ճնշումը նույնիսկ հանգիստ վիճակում: Արյան շրջանառության դժվարությունները հանգեցնում են երակների վարիկոզ լայնացման և սրտի առիթմիաների:
Հետաքննությունն իրականացնում է Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI):
Վազգեն Մանուկյանը հայտնել է, որ պատրաստ է օգտակար լինել մեր հայրենակից հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանին: Միաժամանակ տեղեկացրել, որ մինչև օգոստոսի 13-ի դատական նիստն ինքը նամակ է գրել ՌԴ Պետդումայի պատգամավոր, ռուս հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկուն և խնդրել նրան աջակցել Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու հարցում:
Օգոստոսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 30.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.4 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) պատվիրակությունը օգոստոսի 15-ին այցելել է Մարմարա ծովի Իմրալը կղզի, որի բանտում 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը:
«Այսօր գտնվում է իրենց տիրույթում եւ պետք է սպասենք իրենց վերջնական եզրակացությանը»,- ասաց նախարարը:
МРТ-76-ը ստեղծվել է` փոխարինելու համար Թուրքիայի զինված ուժերում առկա G-3 հրացանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարեց մարդիկ սովորաբար վարում են քիչ շարժուն կենսակերպ, գլխուղեղի բջիջների կողմից ստացվող այդ ազդեցությունը դառնում է զգալի: Փոխարենը՝ հաստատվել է, որ մի շարք սննդակարգային դեղամիջոցներ կարող են «ցրել» այդ բջիջները՝ բարձրացնելով դրանց ակտիվությունը: Մասնագետները գտնում են, որ հիմնվելով արված հայտնագործությունների վրա կարելի է ստանալ ճարպակալության դեմ իսկապես արդյունավետ և անվտանգ միջոց:
Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցի թիվ 2 հասցեում` Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) բակում այրվել է մոտ 5000 քմ, Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում` մոտ 5000 քմ խոտածածկ տարածք և կուտակված ծառի ճյուղեր` 8 խմ, Շաթվան-Նորակերտ ավտոճանապարհի 5 կմ-ում` 8 հա ցորենի արտ:
Վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է, ում դին ավտոմեքենայից դուրս են բերել ոստիկանության զորքերի ծառայողները:
Օգոստոսի 15-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողները համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Առափի գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել 1996 թ. ծնված Հովհաննես Մ.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ 5 մլ տարողությամբ ներարկիչ` լցված դեղին գույնի հեղուկ զանգվածով:
Դատախազությունը վստահեցնում է, որ Միխեիլ Սաակաշվիլին ու նրա շրջապատը Պետական պահպանման հատուկ ծառայության բյուջեից անձնական կարիքների համար ծախսել են 8.837.461 լարի:
Աստվածածնի Վերափոխման տոնին կհաջորդի Ննջեցյալների հիշատակի օրը (մեռելոց): Այդ կապակցությամբ օգոստոսի 18-ը Հայաստանում կհայտարարվի ոչ աշխատանքային օր: