ԲՀԿ-ն՝ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը ԱԳ նախարարի մակարդակով մասնակցելու մասին. Պետք է ընտրվեր մասնակցության այլ մակարդակ
Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահին կից խորհրդատվական խմբի նիստը։ Նիստը քննարկել է՝
1. ԱԺ հերթական նստաշրջանին ընդառաջ խմբակցության անելիքները,
2. Օրենսդրական նախաձեռնությունների օրակարգը,
3. Քննարկվել է ոչ իշխանական կուսակցությունների ներկայացրած 12 կետերի իրականացման ընթացքն ու տրվել է նախնական գնահատական,
4. Քննարկվել են քառյակի միասնական օրակարգին ներկայացվող առաջարկներ,
5. Քննարկվել են Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԲՀԿ բացասական դիրքորոշման հիմնավորումները,
6. Հաստատվել է կուսակցության ներկայացուցիչների, ԲՀԿ պատգամավորների մարզային այցելությունների ժամանակացույցը,
7. Ինչպես նաեւ քննարկվել է իշխանությունների կայացրած որոշումը՝ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը ԱԳ նախարարի մակարդակով մասնակցելու որոշումը։ Հաշվի առնելով, որ երկու երկրների միջեւ գոյություն չունեն դիվանագիտական հարաբերություններ, մենք գտնում ենք, որ պետք է ընտրվեր մասնակցության այլ մակարդակ։
ԲՀԿ լրատվական ծառայություն