«Մենք կարևորում ենք այս հանդիպումը, քանի որ զինադադարի կնքումից ի վեր Ադրբեջանը երբեք այդքան կոպտորեն չէր խախտել հրադադարի ռեժիմը, որքան դա արեց վերջին շրջանում»,- ասել է խոսնակը։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը եռակողմ հանդիպման մասին ծավալուն հարցազրույց է տվել Արտակ Ալեքսանյանին։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը Twitter-ի իր միկրոբլոգում։
Արագածոտնի մարզի Լուսագյուղ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին հարակից հանդամասում տրակտորն արգելափակվել է ցեխակույտի մեջ:
Քվեաթերթիկներ 92%-ի հաշվարկի արդյունքում Էրդողանը ստացել է ձայների 53,23%-ը, Ժողովրդա-հանրապետական կուսակցության և Ազգային գործողության կուսակցության թեկնածու Էքմելեդին Իհսանօղլին` 37,72%-ը, իսկ Ժողովրդական-ժողովրդավարական կուսակցության թեկնածու Սելահեթին Դեմիրթաշի օգտին քվեարկել է ընտրևողների 9,06%-ը։
Դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ծովակ գյուղի բնակիչ Ա. Վ.-ի (ծնվ. 1986 թ.) դին:
Հայաստանի ու ԼՂՀ-ի հասցեին սպառնալիքներ Ալիևը առավել ակտիվ տարածել էր Twitter-ի իր միկրոբլոգով, ինչը, ի միջի այլոց, համաշխարհային մամուլում ծաղրի առիթ էր դարձել: Սակայն, ինչպես տեսնում ենք, Սոչիում Ադրբեջանի նախագահի հռետորության երանգը կտրուկ փոխվեց, ամենայն հավանականությամբ Հայաստանի և ԼՂՀ-ի համոզիչ գործողությունների արդյունքում:
Դա լրագրողների հետ Մարադոնայի առաջին կոնֆլիկտը չէ:
«Դրսից էլ են տղաներ եկել: Շատերն էլ ասել են, որ պատրաստվում են գալ, մենք էլ ասել ենք, որ համբերեն, տեսնենք նախագահների հանդիպմանն ինչ կորոշեն, կասենք»,-ասաց նա:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գրավատների թիվը շարունակում է պակասել։ ՀՀ Կենտրոնական բանկի հունիս ամսվա տեղեկագրի համաձայն՝ 2014թ. հունիսի վերջին Հայաստանում գործող գրավատների քանակը 140 է։
Առողջապահության նախկին նախարար ալ-Հալքին Սիրիայի վարչապետ է նշանակվել 2012 թվականի օգոստոսի 9-ին:
Հայկական կողմը չի կարող իրեն թույլ տալ վտանգել քաղաքացիական մարդկանց կյանքը: «Մովսեսի գյուղի շրջակայքում էլ չի եղել դիրքերի բարելավման որևէ գործողությունը: Իսկ այդ տեղանքին ծանոթ մարդկանց մոտ այս տեղեկությունը կարող է ծիծաղ առաջացնել»,- նշել է Ա. Հովհաննիսյանը:
«Հանդիպումը օգտակար էր, նախագահները վերահաստատեցին իրենց հավատարմությունը համանախագահ երկների նախագահների մակարդակով ներկայացված սկզբունքներին, որոնց էությունը խնդրի լուծման որոնում է բացառապես խաղաղ ճանապարհով` հարգելով տարածքային ամբողջականությունը եւ ազգերի ինքնորոշման իրավունքը»,-հայտարարել է Լավրովը:
«Հայաստանը Մաքսյին միություն է մտնում որպես Հայաստան, Լեռնային Ղարաբաղը դրա հետ որեւէ կապ չունի, ինչի մասին բազմիցս հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը»,-ասել է Լավրովը:
Այս մասին հայտարարել է Իրաքում մարդու իրավունքների հարցերով նախարար Մոհամմեդ Շիա ալ-Սուդանին:
«ՈՒշթափի սար» կոչվող հանդամասում արջը հարձակվել է Ս. Ե.-ի վրա` վնասելով վերջինիս ձեռքերը և ոտքը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրանի շրջակայքում տեղի ունեցած ԱՆ-140 ուղևորատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի պատճառ է դարձել:
Առաջնագծում ՀՀ գործադիր մարմնի ղեկավարն ու նրան ուղեկցող անձինք հանդիպել են դիրքապահ զինծառայողների հետ, հետաքրքրվել սահմանին տիրող իրադրությամբ և ծանոթացել մարտական հերթապահություն տանող անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին:
Օգոստոսի 7-ին Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները չեն նպաստում ուկրաինական ճգնաժամից դուրս գալուն:
Այրվել են 50 հակ անասնակեր և անասնագոմին կից կառուցված խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (20 քմ):
Ադրբեջանական կողմը մշտապես վկայակոչում է ՄԱԿ-ի չորս բանաձևերի վրա, բայց այսպիսի հռետորական հարց պարոն Ալիևին՝ այդ բանաձևերից ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը:
Այս մասին նշված է Սպիտակ տան տարածած հայտարարությունում:
Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հույս են հայտնել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: Սերժ Սարգսյանը նշել է, որ «հակամարտությունը պետք է լուծվի փոխզիջման միջոցով, այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»: Նա նաեւ ավելացրել է, որ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի: Ալիեւն իր հերթին […]
Այս մասին հայտարարել է Պենտագոնը:
Թեեւ հիմնականում ընդունված է միայն կնոջը մոտ խնդիրներ փնտրել, եթե զույգը երեխա չի ունենում, այնուամենայնիվ բժիշկները խորհուրդ են տալիս հրաժարվել կարծրատիպային այդ մոտեցումից:
«Գոհունակությամբ եմ արձանագրում, որ եւ Ադրբեջանի նախագահը ուշադրությունը հրավիրեց խնդիրը խաղաղ ճանապարով լուծելու անհրաժեշտության վրա, եւ Հայաստանի նախագահն է հիմա այդ մասին ասում: Իրականում, դա ամենակարեւորն է, քանի որ չկա ավելի մեծ ողբերգություն, քան մարդկանց կորուստը»,-հայտարարել է Պուտինը:
Սոչիում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հադիպումը։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը:
Գորգեր, կարպետներ, ուլունքներով զարդեր, կավե իրեր. ազգային կենցաղի ավանդական այս ճյուղերին կարելի է ծանոթանալ ու նաեւ տիրապետել Գյումրու Շիրազի հուշատուն-թանգարանի գետնահարկում՝ օգոստոսի 7-ից գործող Գյումրու կենցաղի անկյունում:
Գերմանիայում հոսպիտալացրել են մի տղամարդու, ում մոտ հայտնաբերվել են Էբոլա տենդի ախտանշաններ:
Ժամը 10.50-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 167 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեկ երեկոյան և այսօր առավոտյան հակառակորդը կրկին դիմել է արկածախնդրության` մի քանի տեղերում խախտելով հրադադարի ռեժիմը: