Կովկասյան գորշ արջի քոթոթը դեղձի այգում ընկել էր թակարդը:
Oգոստոսի 7-ին, ժամը 12:00-ին նախատեսվում է երթ` ի պաշտպանություն մեր հայրենակից, հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի: Նախքան երթը՝ Տեր Հակոբն իր աստվածային օրհնանքը կասի երթին, բոլորս միասին կաղոթենք Լևոն Հայրապետյանի առողջության և նրա գործի արդար քննության համար ու կշարժվենք նախատեսված ուղղով:
Ինչպես տեղեկացրել էինք, 2014 թվականի առաջին 6 ամիսների տվյալներով՝ ՀՀ բեռնափոխադրումների ծավալը անկում է ապրել 16.9%-ով և կազմել 4388.9 հազար տոննա։ Ամենից շատ՝ 28.5 տոկոսով նվազել է ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը և կազմել 2161.7 հազար տոննա։
Զինակից ընկեր, մեր յուրաքանչյուր հաջողություն չպետք է ինքհանգստացման պատճառ հանդիասանա, պետք է միշտ հիշել, որ հակառակորդը չի դադարեցնի տարբեր գործողություններով մեզ վնասներ պատճառելու իր վաղեմի մարտավարությունը. այն է, օգտվելով մեր սխալներից, հասնել արդյունքի:
10 ծաղկաման` կանեփի թփերով:
Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի ղեկավարությունը լիովին անտեսում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քսաներեքերորդ ամենամյա խորհրդաժողովում ընդունված Բաքվի հռչակագրի պահանջները։
Այսօր՝ օգոստոսի 6-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 411 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 410.55 դրամը։
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը:
«Հայաստանը գործնականում արդեն ընդգրկվում է կազմակերպության մեջ: Այն ավելի շուտ կմիանա, քան Ղրղզստանը: Մի քանի տեխնիկական պահեր են մնացել, եւ հիմա մենք զբաղվում ենք դրանց լուծմամբ»,- նշել է Ղազախստանի ԱԳ նախարարը:
Մենք ներդնելու ենք մոտ $ 320 մլն: Ծրագրի մեկնարկից կկարողանանք ապահովել մոտ 1500 աշխատատեղ շինարարության ամենաակտիվ շրջանում
Վանաձորի Երևանյան խճուղի 90 շենքի բնակիչներն են: Երկրաշարժից հետո տնակային ավաններում բնակություն հաստատած և տարհանված 38 ընտանիք է այստեղ ապրում` արդեն 8 տարի:
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Տավուշի մարզի Գանձաքար գյուղից բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Կամո Մ.-ն.:
Ռուսաստանի նկատմամբ արևմտյան գերտերությունների կողմից սահմանվող պատժամիջոցներն ու սանկցիաները շատ վատ ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա: 168.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 8-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի և հարակից տարածքների, Արցախի պողոտայի 1, 2, 4, 4ա, 6, 6ա, 8ա, 8բ, 8/1, 8/2, 10, 10 ա, բ, գ, դ, 12, 12ա, 14, 14ա, 16, 18, 20, 22, 23, 24, 26, 28, Գ. Նժդեհի փող. 58 համարների, Երկաթուղայինների, Աճեմյան փողոցների, Աճեմյան փող. 2-րդ փակուղու մասնավոր տնատիրությունների ջրամատակարարումը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Հրազդանի կիրճից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գևորգ Չ.-ին:
Աբրահամյանը մոտեցել է ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության շենքի մոտակայքում հավաքված Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցներին, ովքեր բողոքել են, որ ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում, իսկ գործարանի ճակատագիրն անհայտ է: Գործադիրի ղեկավարը լսել է անհատապես բոլոր աշխատակիցներին և խոստացել հարցի կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ տալ պատասխանատուներին:
Դե Վաալը հոդվածի վերջում նշում է, որ բախումները փոքր-ինչ հանդարտվել են հավանաբար այն պատճառով, որ մարդկային կորուստները ուշքի են բերել երկու կողմերին:
Սննկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանին առաջարկել են նամակ գրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ պատմել օֆշորային սկանդալով հայտնի նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի քաջագործությունների մասին:
ՌԴ-ն աչալրջորեն հետևում է արևմտյան միջնորդների քայլերին ու նախաձեռնություններին՝ իմանալով, որ առանց իր ներգրավվածության որևէ խնդիր չի կարող լուծվել: ԼՂ հակամարտության գոտու փոքր-ինչ լարվածությունը, ապա իր խաղաղարարական ջանքերը և հակամարտության սառեցման հերթական փուլը ձեռնտու են Ռուսաստանին: Բայց չեմ կարծում, թե սա Ռուսաստանն է հրահրել:
«Ռուսաստանը չի հայտարարել երբեք, որ Հայաստանն իր ռազմավարական դաշնակիցն է, համենայն դեպս, ես չեմ լսել, բայց հայտարարել է, որ Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ իր համար բարեկամական երկրներ են: Եվ եթե մենք մեր հույսը դնում ենք Ռուսաստանի վրա, որ կարող է այս հակամարտության մեջ մեզ աջակցել, ապա, եթե նույնիսկ աջակցի, ապա կաջակցի բավականին ուշ, իսկ եթե ընդունենք, որ մեզ աջակցեց, ապա այդ հաղթանակը ոչ թե մերն է լինելու, այլ լինելու է չակերտավոր դաշնակցինը: Իսկ թե ինչպե՞ս «դաշնակիցն» իր աշխարհաքաղաքական շահերից ելնելով՝ կվերաձևի հետագա այդ սահմանները, մենք ունենք դրա պատմական փորձը»:
Այսօր առավոտյան ժամը 11:20-ին ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, որ մեր զինված ուժերի գրոհային ավիացիան թռիչքներ է իրականացնում շփման գոտու երկարությամբ և դա պայմանավորված է ստեղծված օպերատիվ իրադրությամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հերքվել և որակվել է որպես «անհիմն և կանխակալ ապատեղեկատվություն»:
Այս բարձրաստիճան պաշտոնյան անցյալ շաբաթ մի ելույթում թուրք կանանց քարոզել է բարոյականության իր այլասերված տարբերակը` կոչ անելով նրանց չծիծաղել հանրության առջև… Առընչը զգուշացրել է. «Կինը պետք է իմանա, թե ինչն է հարամ [արգելված] և ինչը ոչ հարամ: Նա բարձր ձայնով չի ծիծաղի հանրության առջև: Կինն իրեն զուսպ կպահի, ուշադրություն չի գրավի և կպահպանի իր կուսությունը»:
Հարց է առաջանում, իսկ ո՞ւր մնացին մյուս 12 ընդհարման դեպքերի արդյունքում ադրբեջանական կողմի կրած կորուստները… Ո՞ւր մնաց նույն՝ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտունու ուղղությամբ ՊԲ-ի կողմից իրականացված կանխարգելիչ գործողության արդյունքում ադրբեջանական բանակի տված 3 զոհի և 4 վիրավորի փաստը, որի մասին հենց նույն Բաքվի քարոզչամեքենան խոստովանել է օգոստոսի 2-ին տարածած իր պաշտոնական հաղորդագրության մեջ…
ԼՂՀ-ն, իր հերթին, պատրաստ է շահագրգիռ միջազգային հանրությանը ներկայացնել մանրամասն տեղեկատվություն՝ շփման գծում վերջին միջադեպերի մասին և իր ներդրումն ունենալ հրադադարի ռեժիմի ամրապնդման ու ադրբեջանա֊ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար պայմաններ ապահովելու գործում։
Մենք մտահոգություն ենք հայտնում նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ:
Օգոստոսի 1-ին ոստիկանության Գավառի բաժին էր դիմել 1970 թ. ծնված Լուսին Կ.-ն և հայտնել, որ Գավառ քաղաքում անհայտ պայմաններում կորցրել է բջջային հեռախոսը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան:
Եվրոպական դատարանը` 2014թ. մարտի 18-ին, Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչներ՝ Ռուսայել, Ժենիկ, Շաղակ, Վ. Մաշինյանների, Լ.Ռամազյանի, Լ.Ալիխանյանի, Ռ.Մելիքսեթյանի, Ա. Ալիխանյանի, և այլոց գանգատների հիման վրա քնվող թվով 9 գործերով հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը:
Օգոստոսի 6-10-ին հանրապետության հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ:
«Մենք երկիրը չենք տանելու քաոսի, ուստի այսօրվանից պետք է հստակ իմանանք, թե ինչը ինչով ենք փոխարինելու, և որ ամենակարևորն է՝ ո՞րն է երաշխիքը, որ եկողները նոր հրեշներ չեն դառնալու: Պատմությանը հայտնի է, որ հեղափոխությունը մտահղանում են տաղանդները, իրականացնում են ռոմանտիկները, իսկ վերջում ղեկին հայտնվում են տականքները: Այս ամենը լիարժեք գիտակցելով՝ մենք մեր ծրագրում նախատեսել ենք դրանք կանխարգելող մեխանիզմները»,- իր խոսքում նշեց Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող, Այլընտրանքային ընտրական հանձնաժողովի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ հիմնավորելով այլընտրանքային խորհրդարանի ձևավորման կարևորությունը: