Արկադի Տեր-Թադևոսյան. Մենք չպետք է սպասենք մինչև մեզ վրա կհարձակվեն, առաջարկում եմ հարվածել Ադրբեջանի ուղղությամբ

«Խնդիրն այն է, որ այն ինչ Ղարաբաղում է տեղի ունենում, չի լուսաբանվում այնպես, ինչպես այն կա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:
Ա. Տեր Թադևոսյանի խոսքով՝ իրական պատկերը հետևյալն է. ամբողջ սահամով, որը մենք ունենք Ադրբեջանի հետ, կանգնած են մեր և ադրբեջանական զինվորները.

«Զինվորները, որոնք պաշտպանում են հայրենիքը և՛ մոզ մոտ են, և՛ ադրբեջանցիների մոտ: Ե՛վ նրանց, և՛ մեր զինվորները չեն ուզում պատերազմել: Զինվորը չի ուզում գնա սպանի կամ ինքը սպանվի: Ստացվում է, որ հայ զինվորը պաշտպանում է Հայաստանը, իսկ Ադրբեջանում մի քիչ այդպես չէ: Ադրբեջանի սահմանը պաշտպանում է բազմազգ էթնոսը, որը գտնվում է Ադրբեջանում և որն ունի մեծ խնդիրներ, այնպիսի խնդիրներ ինչպես հայերը՝ ճնշումներ, իրենց մշակույթի, լեզվի, կրոնի մերժում»:

Ազատամարտիկի կարծիքվ՝ Իլհամ Ալիևը, որն ունի շատ դոլարներ՝ Ադրբեջանի հասարակության առաջ արդարանալու խնդիր ունի. «Որպեսզի թաքցնեն իրենց ֆինանսական կարողությունները, այդ օլիգարխները երբեմն փնտրում են ներքին թշնամու, և դա հայերն են ու պետք է նրանց հետ պատերազմել ու վերցնել, ազատագրել Ղարաբաղը: Ստացվում է՝ իրենց զինվորները պատրաստ չեն ռազմական գործողությունների, այդ գնահատականը բոլորն են տալիս՝ և՛ ռազմական փորձագետները, և՛ ՆԱՏՕ-ն, և՛ Թուրքիան: Ալիևը որոշել է լարվածություն ստեղծել հայկական սահմանում: Ճիշտ է, ցավոք մենք կորուստներ ունենք, բայց ամենագլխավորն այն է, որ երիտասարդ զինվորները որոնք դեռ 1 կամ 1.5 տարի են ծառայել, իրենց գեներալները կարողացել են դիմադրել այդ բոլոր հարձակումներին»:

Ըստ գեներալի՝ այդ բոլորն արվում է, որ Հայատսանում ստեղծվի բլեֆային տպավորություն, որ ադրբեջանցիները պատրաստ են պատերզամել մեզ հետ.

«20 տարի նրանք մեզ ասում են, որ ուզում են մեզ հետ պատերազմել: Ինչքա՞ն կարող է սա երկարել: Մենք նույնպես նյարդեր ունենք: Չենք կարող այսպես հավերժ մեզ լարվածության մեջ պահել: Ես հարցազրույցներից մեկում ասել եմ, որ կա հակադարձող էֆեկտ: Կարծում եմ՝ ժամանակն է եկել, որ մենք հասկանանք, թե ինչքան ենք մենք ուժեղ և ինչքան է մեզ մոտ ամեն ինչ համապատասխանում այն նորմերին, որոնք կարելի է ձեռնարեկել պաշտպանողական գործողություններ իրականացնելու համար:

Մենք չպետք է սպասենք մինչև մեզ վրա կհարձակվեն: Մենք ասում ենք մեզ մոտ 4 մարդ է մահացել, նրանց մոտ՝ 14: Ես առաջարկում եմ հարվածել Ադրբեջանի ուղղությամբ: Եթե մենք նայենք Ադրբեջանի տարածքին, մենք բոլոր բարենպաստ պայմաններն ունենք, որ այնպես հարվածենք, որ հասնի Ռուսաստանի Դաշնությանը»:

Ա. Տեր-Թադևոսյանը նկատեց, որ այս հարցը պետք է հանրային քննարկման ներկայացվի. «Այն չի ողջունվի, բնականաբար, բայց կարծում եմ՝ չենք կարող սպասել, որ անընդհատ մեզ վրա հարձակվեն, իսկ մենք ամեն անգամ պաշտպանվենք»:

Հարցին, թե ձեր կարծիքով՝ միջազգային հանրությունը ձեր այս հայտարարությանը ինչպե՞ս կարձագանքի, քանի որ բոլոր կողմերը խաղաղության կոչեր են անում, ազատամարտիկն այսպես պատասխանեց.

«Անկեղծ ասած, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը հավասար ձևով է նայում այս 2 կողմերին: Մենք ասում ենք՝ Ադրբեջանը 14 անգամ է կրակել, իսկ մենք ամեն անգամ ավելի պակաս ենք կրակում: Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը ասում է, որ մենք ենք անընդհատ կրակում: ԵԱՀԿ-ն չի հաշվում՝ որը շատ, որը՝ քիչ: Մենք այնպիսի ժամանակում ենք ապրում, որ տեխնիկական միջոցները թույլ են տալիս իմանալու՝ որը որտեղից է կրակել: Եթե ԵԱՀԿ-ն այդպես մտահոգված է, նա կտեղադրեր նման մի սարք: Նա փորձում է չխառնվել: Նրանք ասում են՝ Ադրբեջանն ու Հայաստանը թող իրար մեջ պայմանավորվեն»:

Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե Ադրբեջանն է սովորաբար հանդես գալիս ռազմատենչ հայտարարություններով, հիմա մեզ ագրեսիայի մեջ չե՞ն մեղադրի ձեր այս հայտարարության համար, Արկադի Տեր-Թադևոսյանը պատասխաբեց. «Ես չեմ առաջարկում պատերազմական գործողություններ: Մենք ուղղակի մեր ժողովրդին այսպիսի լարված իրավիճակում չպետք է թողնենք, որ նրանք չիմանան՝ լինելո՞ւ է պատերազմ, թե՞ ոչ: Ես չեմ ասում հարձակվենք Ադրբեջանի վրա ու պատերազմ հայտարարենք, այլ հարվածենք նրան»:

 

Տեսանյութեր

Լրահոս