Այսօր՝ օգոստոսի 15-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 407.75 դրամ։ Երեկվա համեմատ համեմատ դոլարը էժանացել է 0.26%-ով կամ 1.15 դրամով։
«Կանեփ-կակաչ 2014» համալիր-կանխարգելիչ օպերատիվ-միջոցառումների շրջանակներում, օգոստոսի 14-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոպոլիտենի «Զ. Անդրանիկ» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Ռուբեն Բ.-ին և 1992 թ. ծնված Արսեն Հ.-ին:
2014 թվականին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում կասֆալտապատվի 2.0 մլն. քռ.մ տարածք, որից 622300 քառակուսի մետրը բաժին է ընկնում հիմնանորոգման աշխատանքներին: Ըստ այդմ, ամբողջությամբ կբարեկարգվի 23 փողոց, ներառյալ մայթերի ասֆալտապատումը, նոր եզրաքարերի տեղադրումը, հաշմանդամների և մանկասայլակների համար նախատեսված թեքահարթակների կառուցումն ու դիտահորերի կարգաբերումը:
«Կանեփ-կակաչ 2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողները օգոստոսի 14-ին, ժամը 14.30-ին, թմրանյութ պահելու կասկածանքով, Մոսկովյան պողոտայի թիվ 14 շենքի մոտից բերման են ենթարկել 1954 թ. ծնված Հովհաննես Խ.-ին, որի տաբատի գրպանից հայտնաբերվել է կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված:
Արդարադատության նախկին նախարար, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հ. Թովմասյանը նշել էր միայն, որ ցանկացած որոշում իրականացնելուց առաջ քննարկում կկազմակերպվի լրատվամիջոցների խմբագիրների մասնակցությամբ: Իսկ արդյո՞ք խորհրդարանը նման իրավասություն ունի, խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը եւս կողմ է Թովմասյանի որոշ պատճառաբանություններին, բայց վստահ է, որ դա ոչ թե խորհրդարանի, այլ տվյալ լրատվամիջոցի կարգավորելիք խնդիրն է:
Որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածել, որ, իբր, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ՀՀ կառավարության 14.08.2014 թ. նիստում ներկայացրել է «Հավաքների ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծ, որին Կառավարությունը հավանություն է տվել:
Օգոստոսի 14-ին, ժամը 23.00-ին, 1975 թ. ծնված Գայանե Բ.-ն ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ օգոստոսի 4-ին, ժամը 17.30-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 4/Ա հասցեի մոտ մի երիտասարդ իր պարանոցից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթա` խաչով ու կախազարդով` պատճառելով մոտ 200.000 դրամի վնաս, և հիմա կողոպտիչը Հալաբյան փողոցի թիվ 25 հասցեի դիմաց գտնվող այգում է:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունել է արտահանող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչներին՝ հայկական արտադրանքի արտահանման ծավալի ավելացմանն ուղղված միջոցառումները քննարկելու նպատակով:
Սննդի անվտանգության պետական ծառայությունում հարուցվել է վարչական վարույթ՝ Երևանի Նոր Նորք համայնքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին սննդի համար ոչ պտանի հավի մսի մատակարարման փաստի կապակցությամբ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 12-ը, գողության 24 դեպքից` 13-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, խարդախության 5 դեպքից` 4-ը:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արաբկիրի քննչական բաժնում քննվող քրեական գործով տուժող Անանիա Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներն իրեն ու իր կնոջը 2014թ.ապրիլի 17-ից մինչև ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի պահել են բաժնի վարչական շենքում:
2015թ-ի կեսերից արցախցի մեկից 15 տարեկան ծնողազուրկ երեխաները բնակություն կհաստատեն Շուշիում կառուցվող Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում, որտեղ, շնորհիվ ամերիկաբնակ հայ բարերար Հրայր Հովնանյանի եւ ԼՂՀ կառավարության, հաստատության սաները կունենան բնակության, կրթության եւ ժամանցի համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 15-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 37 տոննա 149 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 45.1 կգ կակաչի կանաչ զանգված:
22-ամյա Վանուշ Ալեքսանյանի դանակահարության մեջ մեղադրվող Սեդրակ Օսիպյանը, ով Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է, նախաքննական մարմնին դեռ չի ներկայացել:
Օգոստոսի 15-ին Լոռու, Տավուշի և Շիրակի առանձին հատվածներում, 16-17-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ:
Ծայրահեղականների գործողությունների հետևանքով բազմաթիվ զոհեր կան, հազարավոր մարդիկ տեղահանվել են իրենց բնակավայրերից, շարունակվում են ոտնձգությունները քաղաքացիական բնակչության` հատկապես ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ։ Խիստ մտահոգություն են առաջացնում ծայրահեղականների կողմից Իրաքի եզդիների նկատամամբ իրականցվող բռնությունները։ Կիսում ենք Հայաստանում ապրող եզդիների վրդովմունքը տեղի ունեցող ողբերգական զարգացումների կապակցությամբ։
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Գոհար Դ.-ին:
Ես կարծում եմ, որ Նախագահը սպառիչ պատասխան տվեց բոլոր հարցերին: Այդ առումով պիտի ասեմ, որ նորից մեր քաղաքական դաշտը փորձում է հարվածներ իջեցնել իշխանություններին՝ չմտածելով, որ այն, ինչը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, համազգային խնդիր է: Լեռնային Ղարաբաղը չի կարող միայն իշխանությունների և ընդդիմության, քաղաքական դաշտի խնդիրը լինել: Այնուհանդերձ, բոլոր հարցադրումներին պատասխան տրվեց: Հարցազրույցից հետո էլ նկատելի էր, որ մեր ժողովուրդը համոզվեց՝ նման դեպքերում ինքը պետք է լինի իր նախագահի, իշխանությունների կողքին, իսկ իշխանությունները պետք է լինեն ժողովրդի հետ, որպեսզի կանխվի ցանկացած վտանգ, որը սպառնում է մեր անվտանգությանը:
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությունը պատրաստվում է համաձայնագրեր ստորագրել ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների հետ՝ նրանցից ծանր սպառազինություն ստանալու համար:
Օգոստոսի 14-ին, ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձ Հակոբ Նահապետյանը կատարել է ինքնավնասում մեկանգամյա օգտագործման սափրիչի սայրով աջ և ձախ նախաբազուկների և որովայնի շրջանում: Ցուցաբերվել է առաջին բուժօգնությունը, սակայն, 22:47-ին ժամանած շտապօգնության բժշկի կողմից արձանագրվել է մահ:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ձեզ (լրագրողներին) խորհուրդ եմ տալիս դիմել նախագահին և հարցնել, թե ինչու է պահանջվել այդչափ ժամանակ:
Նախագահական ընտրությունները տանուլ տալուց հետո ԺՀԿ-ն իր ուշադրությունը կենտրոնացնելու է հաջորդ տարվա ամռանը երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա:
Օգոստոսի 7-ին՝ Ս. Տիրամոր վերափոխման տոնի օրը՝ ժամը 18.00-22.00, Կարապի լճի և Հանրապետության հրապարակի տարածքում տեղադրվելու են տաղավարներ, որտեղ Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները հավաքելու են ամենատարբեր իրեր՝ հագուստ, առաջին անհրաժեշտության իրեր, անկողնային պարագաներ, սպասք, կենցաղային այլ ապրանքներ, չփչացող սնունդ և այլն՝ Այգեպարում թշնամու կրակոցներից այրված տների բնակիչների համար: Նրանց արդեն բնակարաններ են հատկացվել, սակայն ուրիշ ոչինչ չունեն ու յուրաքանչյուր իր, աջակցություն միայն կօգնի դիմակայել փորձությանը:
Շատերին է թվում, թե մարդկությունը թևակոխել է քաղաքակրթված մի փուլ, որտեղ յուրաքանչյուր խնդիր կարելի է լուծել խաղաղ ճանապարհներով: Սակայն ինչ տեղի է ունենում Իրաքում, այն ամենը, ինչ իրականացնում են ծայրահեղ իսլամիստները եզդիների նկատմամբ, ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն: Ցավոք սրտի միջազգային հանրությունը քնած է և աչք է փակում այդ ոճրագործությունների վրա՝ թողնելով ոճրագործներին գործել այնպես, ինչպես ցանկանում են:
Այս մասին «Օբոռոնէքսպո-2014» ցուցահանդեսում այսօր հայտարարել է «Ալմազ-Անթեյ» ՀՕՊ-ի կոնցեռնի գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Ձիրկալնը:
Պահանջում ենք, անհապաղ ապահովել Հայաստանի Հանրապետության սահմանակետերում կամ այլ կերպ ՀՀ տարածքում հայտված իրաքյան փախստականների ժամանակավոր պաշտպանությունը, ինչպես պահանջվում է վերը նշված օրենսդրական ակտերով և կոնվենցիայով:
Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1970 թ. ծնված Մարինե Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները, ինչն արտացոլվել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության վերլուծությունում: