Ինչպես տեղեկացրել էինք` ոստիկանության ծառայողներն օրերս ձերբակալել են Ծաղկաձորի հանգստյան տներից մեկից պլազմային 5 հեռուստացույց գողացողներին` 1970 թ. ծնված Հակոբ Մ.-ին, 1973 թ. ծնված Հովհաննես Հ.-ին և 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին:
Նախկինում բազմիցս դատապարտված Աբասովը այն եզակի «օրենքով գողերից» է, ով ողջ կյանքում անվերապահորեն հետևել է գողական ավանդույթներին։
Արյան շրջանառությունը օրգանիզմի բնականոն ու առողջ աշխատանքի գլխավոր գործոններից է: Եթե խախտվում է արյան շրջանառությունը, ապա առաջանում են բազմաթիվ առողջական խնդիրներ, որից ամենագլխավորը սրտանոթային համակարգի անաբավարար գործունեությունն է, ավելի պարզ՝ սրտի անբավարարությունը:
Վիճաբանության ժամանակ ամուսինը սպանել է կնոջը, ապա փորձել ինքնասպան լինել:
Հայաստանի Հանրապետությունը հերթական անգամ ստիպված է դատավորների սխալների պատճառով փոխհատուցում տրամադրել սեփական քաղաքացիներին՝ ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի։
Սեպտեմբերի 6-ին իսպանական Գրանադա քաղաքում մեկնարկելու է հրաձգության աշխարհի առաջնությունը:
Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Եղվարդ քաղաքի Երևանյան 17 հասցեում գտնվող բնակելի շենքի բնակիչներին՝ ծանոթացել նրանց բնակարանային խնդիրներին: Վարչապետը խոստացել է խնդիրներին տալ համապատասխան լուծում, ինչի արդյունքում բնակիչները կստանան նաև բնակարանների սեփականության վկայագրերը:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի տարածքում հայտնաբերվել են «ՈՒԱԶ-3962» մակնիշի ավտոմեքենա, որը զննվել է հրավիրված ընթերակաների ու ավտոմեքենան փաստացի շահագործող, 1969 թ. ծնված Արսեն Ս.-ի ներկայությամբ:
Աշտարակ քաղաքի բնակիչ, 1975թ. ծնված Մանվել Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. հունիսի 18-ին գտնվելով Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, առանց իրացնելու նպատակի, անձնական օգտագործման համար ոմն Արթուրից ձեռք է բերել զգալի չափի` 4,79 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի եւ առանձնապես խոշոր չափի` 12,67 գրամ քաշով հերոին տեսակի թմրամիջոցներ:
Այսօր՝ օգոստոսի 27-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 411.5 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 411 դրամը։
Օգոստոսի 27-ին, ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 7-րդ փողոցի թիվ 18 տանը փլուզում է տեղի ունեցել. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներն այն հաստատություններից են, որտեղ առկա են մի շարք օրենքների և մարդու իրավունքների խախտումներ հենց օրինապահ մարմինների կողմից և այդ պատճառով օրինախախտումների մասին բարձրաձայնումը ՔԿՀ-ների բնակիչների համար անընդունելի կամ անհնար է դառնում:
Արտաշատում սպանության փորձ կատարողին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:
«70 ազատամարտիկ էինք, ես դիրքեր եմ գնացել, ճաշ պատրաստել, ինձ հարգել են, ընդունել, երբ վերադարձա՝ ուշադրություն էին դարձնում ինձ (նկատի ունի պետական կառույցներին-հեղ.),-ասում է կին-ազատամարտիկն ու ավելացնում,-իսկ հիմա` ոչ. անտարբեր են, հեչ չեն ասում` կին է վերջը: 2 տարի կյանքս էնտեղ է գնացել, ես թոշակ էլ չեմ ստանում, թոշակ չտվեցին, պատճառ բռնեցին, որ վիրավոր չեմ եղել: Ի՞նչ կարեւոր է, զենք եմ ունեցել, կարող է եւ կրակեին ինձ վրա, դիրքերում անընդհատ կրակոց էր»:
Ձերբակալվել է ՀՀ բնապահպանության նախարարության անտառների վերահսկողության բաժնի պետը: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել՝ բավարարել Արթուր Միրանյանի հայտը, թույլատրելով ֆուտբոլիստին հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականներում:
«Ցավոք սրտի, վարչախումբը կարողացել է ժամանակավորապես իրենով անել ընդդիմադիր դաշտը՝ ոչ իշխանական քառյակին»,- ասում է Պետրոս Մակեյանը:
Օգոստոսի 16-ին Բարսելոնա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան ժամանած մի քաղաքացի ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին դիմում էր ներկայացրել, որ ժամանման սրահում անհայտ պայմաններում կորցրել է ճամփորդական պայուսակը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, սփյուռքի մեր հայրենակիցներին տեղեկատվություն ստանալու հարցում աջակցելու, ինչպես նաև խնդիրներ առաջանալու դեպքում արագ լուծում տալու նպատակով, նրանց հնարավորություն է ընձեռում այսուհետ ամեն երեքշաբթի, Երևանի ժամանակով ժամը 10-12-ը, սկայպի միջոցով հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության ու ՀՀ ոստիկանության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:
«Հիմա չեմ հակադարձի, թե ով է ուտում և գործ չի անում, ով է ավելի շատ գրանտակեր: Իսկ եթե գործ ենք անում, և դա դուր չի գալիս՝ նշանակում է, որ մենք շատ ճիշտ ենք աշխատում և շարունակելու ենք նույն տեմպով: Իսկ նման պուտինյան բռնապետական ռեժիմի պնակալեզները կշարունակեն հույսով ապրել, որ մի օր էլ իրենք կերակրատաշտակի մոտ հայտվելու հնարավորությունը կունենան»,- 168.am-ի հետ զրույցում՝ հակադարձելով ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանին, ասաց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Ներկա պահին բնակարան ստանալու իրենց հերթին են սպասում մինչև 2008 թվականի նոյեմբերի մեկը համապատասխան փաստաթղթերը ներկայացրած անօթևան ընտանքիները:
Օգոստոսի 24-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր ստացվել 1988 թ. ծնված Ռուբեն Ա.-ի կողմից 1974 թ. ծնված Ավետիք Մ.-ին դանակահարելու մասին:
Այս մասին նշված է ՆԱՏՕ-ին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցչության Twitter-յան միկրոբլոգում տեղ գտած հաղորդագրությունում:
Օգոստոսի 27-31-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն մեկնաբանել է հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը:
«Զերկալո» թերթը հիմնադրվել է 1990 թվականին:
Անցյալ շաբաթ ես նկարագրել էի Ներկայացուցիչների պալատի մեծամասնության նախկին ղեկավար Դիկ Գեբարդի լոբբիստական «Գեբարդ գրուպ» ընկերության կնքած 1.4 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրի պայմանները՝ Վաշինգտոնում Թուրքիայի շահերն առաջ մղելու նպատակով:
Հանրապետության գործող նախագահը վերջերս իրենց բազեականների հետ հանդիպման ժամանակ հատուկ ընդգծեց մեր աշակերտների միջազգային օլիմպիադաներում ունեցած թվային հաջողությունները՝ դրանք համեմատելով հարևանների ձեռքբերումների հետ, որն իհարկե ի օգուտ Հայաստանի է
Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Բանանցի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը տեխափոխվում է Դոնեցկի «Մետալուրգ»: Հովսեփյանը 3-ամյա պայմանագիր է կնքել ուկրաինական ակումբի հետ:
Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան շահագրգռված չէ սրել Արևմուտքի հետ հակամարտությունը: