Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն մեկնաբանել է հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը:
«Զերկալո» թերթը հիմնադրվել է 1990 թվականին:
Անցյալ շաբաթ ես նկարագրել էի Ներկայացուցիչների պալատի մեծամասնության նախկին ղեկավար Դիկ Գեբարդի լոբբիստական «Գեբարդ գրուպ» ընկերության կնքած 1.4 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրի պայմանները՝ Վաշինգտոնում Թուրքիայի շահերն առաջ մղելու նպատակով:
Հանրապետության գործող նախագահը վերջերս իրենց բազեականների հետ հանդիպման ժամանակ հատուկ ընդգծեց մեր աշակերտների միջազգային օլիմպիադաներում ունեցած թվային հաջողությունները՝ դրանք համեմատելով հարևանների ձեռքբերումների հետ, որն իհարկե ի օգուտ Հայաստանի է
Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Բանանցի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը տեխափոխվում է Դոնեցկի «Մետալուրգ»: Հովսեփյանը 3-ամյա պայմանագիր է կնքել ուկրաինական ակումբի հետ:
Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան շահագրգռված չէ սրել Արևմուտքի հետ հակամարտությունը:
Օրերս ոստիկանության Արթիկի բաժին է դիմել 1966 թ. ծնված Գևորգ Պ.-ն և հաղորդում տվել, որ նախօրեին, ժամը 18.00-ի սահմաններում, գնացել է 1971 թ. ծնված Գայանե Հ.-ի տուն որպես հյուր:
Նոր Սահմանադրությունը նոր դռներ կբացի Թուրքիայի առջև:
Ժամը 16:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուգարքի տարածաշրջանի Մեղրուտ գյուղի վարչական տարածքում՝ Կեռ-Հողեր կոչվող սարում, ավտոմեքենա է շրջվել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Այդ մասին գրել են արևմտյան մի շարք ԶԼՄ-ներ:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Յուրի Պռոդանը:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը:
Երկրաշարժից անմիջապես հետո ինչպես Գյումրու, այնպես էլ քաղաքի հարակից տարածքներում ձևավորվեցին հարյուրավոր ժամանակավոր կացարաններից՝ հիմնականում վագոն-տնակներից բաղկացած ավաններ:
«Բատկիվշչինան» լքել են նաև կառավարության մի շարք անդամներ, ինչպես նաև մի շարք պատգամավորներ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից կգործարկվի Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցում՝ N 51 դպրոցի մոտակա ճանապարհահատվածում, տեղադրված արագաչափ սարքը (երկու ուղղություններով)` 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:
ՀՀ առողջապահության նախարարության Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալեքսանդր Բազարչյանը, ով զբաղեցնում էր ինստիտուտի տեղեկատվական և վերլուծական հարցերով փոխտնօրենի պաշտոնը:
Ալասանիան մարտահրավերն ընդունել է ԿԱՀ-ում, ուր նա գտնվում է աշխատանքային այցով:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 29-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուրացանի, Նոր Արեշի 2-րդ և 4-րդ փողոցների, 11-րդ փողոցի 2-25, Ռոստովյան 34, 36 համարների ջրամատակարարումը:
«Շատ կարոտել էի Հայաստանը և որոշեցի անպայման գալ, տեսնել հայրենիքս, հարազատներիս: Շատ ուրախ եմ, որ ինձ այդքան ջերմ են ընդունել այստեղ: Տիկին Հակոբյանն ու պարոն Ծառուկյանն անգամ ցանկություն հայտնեցին ներկա գտնվելու իմ հաջորդ մենամարտին: Ինձ համար շատ կարևոր է լինելու հաջորդ մենամարտը, և հաղթանակի դեպքում այն նվիրելու եմ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, թեև մրցակիցս դեռևս հայտնի չէ»:
Թուրքական օրենսդրության համաձայն, երկրի նախագահը չի կարող միաժամանակ կուսակցական գործունեություն վարել:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր մերժեց Շանթ Հարությունյանի գործով ամբաստանյալներ Արմեն Հովհաննիսյանի և Տիգրան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդությունները:
««Բարգավաճ Հայաստանը» քառյակին կներկայացնի իր մոտեցումները 12 կետերի կատարման վերաբերյալ: Ես իրավասություն չունեմ «Բարգավաճ Հայաստանի» անունից այս պահին որևէ գնահատականներ հնչեցնել: Երբ մենք մեր ներքին քննարկումները ավարտենք, քառյակին կներկայացնենք մեր դիրքորոշումը 12 կետերի կատարման վերաբերյալ, այն ժամանակ, կարծում եմ, հրապարակային կլինի մեր դիրքորոշումը՝ կատարվե՞լ են 12 կետերը, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ոչ բոլորն են ուրախ Հայաստանին տեսնել Մաքսային միությունում, դեսպանը պատասխանեց․ «Դա ձեր նախագահի կարծիքն է՝ ով է ուրախ, ով ոչ: Մաքսային միությունն ու Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական ծրագրեր են, քաղաքական հարցեր այստեղ դրված չեն: Ղազախստանը աջակցել է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու ճանապարհային քարտեզին: Դա փաստաթուղթ է, չէ՞, իսկ այն, ինչ դուք եք ասում, պարզապես խոսքեր են: Ձեր նախագահն է ասել, որ Հայաստանն անդամագրվելու է Մաքսային միությանն իր սահմաններով»:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ քառյակի ներկայացրած 12 կետերից շատեր կան նաև իշխանությունների ծրագրում. «Կան, իհարկե, կետեր, որոնք ես հանգուցային չեմ համարում: Կան խնդիրներ և հասարակական հնչեղության հարցերը բնականաբար հաշվի են առնվելու, բայց նաև այնպես չէ, որ՝ գիտե՞ք ինչ կա՝ եթե ընդդիմությունն է առաջարկում, բերեք առաջին հերթին այս հարցերը լուծենք, որ ընդդիմություն ձայնը կտրենք. այդպես չէ: Այդ կետերը պարտադրանքի վերածելը, ժամկետներ սահմանելն ընդունելի չէ: Բնականաբար հաշվի են առնվում այն խնդիրները, որոնք ընդունելի են, և եթե հասարակական հնչեղություն ունեն, անպայման դրանք ներառում ենք իշխանության ծրագրերում»:
«Հիմա բոլոր այն գրանտակերները, կիսատարաբախտները, որոնք տարբեր տեղերից սնվում են, գոյատևում են, դրանք ճղճղում են, թե Մաքսային միությունը լավը չէ, Եվրասիական տնտեսական միությունը լավը չէ: Դուք մտածեք մեր երկրի անվտանգության մասին, ոչ թե մտածեք մանր-մունր, երկու հատ շան լափի նման շպրտած կոպեկի մասին: Դուք ուզում եք ամբողջ ազգը, երկիրը վտանգել: Մենք պետք է կոմպլեքս մտածենք, մենք 50 տարվա պայմանագիր ունենք: Հենց անկախ Մաքսային միությունից՝ ունենք անվտանգություն, որը ապահովվում է ՀԱՊԿ-ի շրջանակներում՝ ռուսական կողմից»:
«Եթե ունեք կենսաթոշակային տարիքի մանկավարժներ, ապա բնականաբար պետք է խնդրեք, որ իրենց տեղը զիջեն ավելի երիտասարդ կադրերի: Բայց, նորից եմ կրկնում ՝ պարտքեր չլինեն: Վերջում փաստի առաջ չկանգնեցնեք, որովհետև անձնական գույքով դատարանին պատասխան եք տալու պետությանը հասցրած վնասի համար: Ինչպես ձեր տան գումարն եք խնայողաբար ծախսում, այդպես ծախսեք պետության և դպրոցի գումարը»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:
Օգոստոսի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` արգենտինական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հեկտոր Տիմմերմանի հետ։
Կ. Գրիգորյանի խոսքով՝ համալիրի գնահատումը կատարել է Արթուր Ստեփանյանին պատկանող կազմակերպությունը. «Արթուր Ստեփանյանը, ինչպես գիտեք, Հանրապետական կուսակցության կողմից ընտրված պատգամավոր է, որը ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին» կազմակերպության տնօրենն է եղել երկար ժամանակ: Ստացվում է՝ մի ընկերը գնահատում է, մյուսը՝ իրացնում է: Սա իրենց հնարավորություն է տվել անել այն, ինչ ուզում են: Եթե նայենք աճուրդային փուլերին՝ կտեսնենք, որ գինն իջավ հենց այն չափի վրա, ինչքան որ պարտք կա: Մինչդեռ, եթե ամեն ինչ լիներ օրինական տարբերակով՝ լրիվ կարող է ուրիշ վիճակի մենք հանգեինք»:
Սևանա լճից բաց թողնվող ջրի քանակը գրանցվում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետծառայության Գեղամավան դիտակետում: Ինչպես բոլոր ջրաչափական դիտակետերում, այնպես էլ այս դիտակետում դիտարկումներն իրականացվում են միջազգային ստանդարտներին համապատասխան: