Բաժիններ՝

«Մեզ կարող են կրակել, որովհետև ադրբեջանցիների մոտ ամեն տարի զենքն ավելի ու ավելի է շատանալու»

Սոչիի հանդիպումը նախօրոք սցենարով պլանավորված էր, կային խաղացողներ և նրանք իրենց դերը խաղացին, լավածությունը քչացավ, բայց հետագա լարվածությունը կմեծանա, Ադրբեջանը չի հրաժարվի, նա կմտածի ուրիշ մեթոդներ և եղանակներ՝ մեզ մոտ միշտ լարվածությունը պահպանելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետը հայտնեց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:

Նշենք, որ նա ասուլիսի ժամանակ առաջարկեց որպես կանխարգելիչ միջոց հարվածել Ադրբեջանին: Ա. Տեր-Թադևոսյան նշեց, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում Ադրբեջանբ է գլխավորում. «Նա մեզ թելադրում է, իսկ մենք չենք թելադրում: Մեր պաշտպանության նախարարը առաջարկում է հանգիստ մնալ: Եվ հակառակորդը միշտ ճնշումը մեզ վրա պահում է, և նա ինքը պատասխանատվություն չի կրում, որ իր բանակը պատրաստ չէ: Նրանք ունեն զինվորները, որոնք թողնում են սահմանն ու գնում են, զինվորներ, որոնք չեն ուզում մեզ հետ պատերազմել, իսկ նրանք ասում են՝ իրենք պատրսատ են ռազմական գործողությունների»:

Լրագրողներից մեկի հարցին, թե ազատամարտիկի առաջարկած կանխարգելիչ գործողություններն արդյո՞ք չեն կարող հանգեցնել լայնածավալ պատերազմի, Արկադի Տեր-Թադևոսյանը պատասխանեց. «Լայնածավալ ռազմական գործողությունների ինքնուրույն պատրաստ չեն ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը: Նրանք կախված են որոշակի կապերից: Մենք ոչ թե պետք է ձգտենք լայնածավալ գործողությունների, այլ այնպիսի ոչ այնքան մեծ հարվածի, որ ադրբեջանցիները իմանան, որ մենք պատրաստ ենք հարվածել այդ ուղղությամբ»:

Ըստ նրա՝ մենք պետք է խնդիր դնենք, որպեսզի քանդենք շրջափակումը. «Մենք շրջափակման մեջ ենք և եթե մենք հիմա ասենք, որ կարող ենք այդ շրջափակումը քանդել՝ հնարավոր է և չքանդենք, բայց կարող ենք նման խնդիր դնել: Մենք միշտ սպասում ենք, թե երբ են մեզ անընդհատ հարվածելու, մեզ կարող են կրակել, որովհետև նրանց մոտ ամեն տարի զենքը ավելի ու ավելի է շատանալու»:

Հարցին, թե արդյո՞ք մենք ունենք այդքան ռեսուրսներ, մենք պատրա՞ստ ենք այդ լարվածությունը ստեղծել, Ա. Տեր-Թադևոսյանն այսպես պատասխանեց.
«Որպեսզի այդպիսի գործողություններ անենք, պետք են հատուկ ջոկատներ, որոնք մենք ունենք: Արդեն 10 տարի է՝ մեզ մոտ այդ ջոկատներն են պատրաստվում»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս