Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները դեռ չեն հասել նրան, որ մենք նրանից խնդրենք ռազմական ուղիղ օգնություն:
Սոչիում Սերժ Սարգսյանը մի հետաքրքիր պատասխան տվեց. դիմելով Ադրբեջանի նախագահին՝ ասաց՝ իսկ ՄԱԿ-ի որոշումներից ո՞ր կետն եք պահել եւ պահպանել, մենք ենք, որ անընդհատ մեր խոստումները պահում եւ պահպանում ենք: Ինչ մնում է Մադրիդյան սկզբունքներին, ինձ որ ասում էին՝ ինչ կարծիք ունեք, ես ասում էի` բացասական կարծիք ունեմ այդ սկզբունքների վերաբերյալ եւ այդ կարծիքին էլ միշտ մնալու եմ:
Վրաստանի կառավարությունը Եվրահանձնաժողովից պաշտոնական դիմում չի ստացել այդ մասին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 27-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Հալաբյան 1-11, Արզումանյան 1-19, Շինարարների 2-9, Լենինգրադյան 2-44, Սիսակյան 8, 10 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Անդրադառնալով տոնական ծրագրին՝ նա հայտնեց. «Նախատեսվում են տարաբնույթ մարզա-մշակութային միջոցառումեր, այդ թվում՝ դպրոցականների միջև մինի ֆուտբոլի, փոխանցումավազաքի մրցումներ, մշակութային օջախներում՝ համերգներ, կերպարվեստի գործերի ցուցահանդեսներ, իսկ բուհերում, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում ու դպրոցներում առաջին պարապմունքը կնվիրվի ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձին։
«Այնպես չէր, որ ինչ-որ մի խումբ մարդիկ տարբեր տեղերից տարբեր կարծիքներ են հայտնում: Կար համախմբված, միասնական մոտեցում, առաջարկ և պահանջների ինչ-որ փաստաթուղթ, որոնք բոլորն անտեսվեցին»,- ասում է «Դ!եմ եմ» շարժման անդամ Գևորգ Գորգիսյանը:
Ռուսաստանը հուսով է, որ Պորոշենկոն կօգտագործի վստահության մանդատը՝ պատերազմը կասեցնելու համար:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Օգոստոսի 19-23-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 94,247,135 դոլար 407.46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 113,996,474 ԱՄՆ դոլար 408.55 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ձեռներեցության կարողունակության զարգացման վերաբերյալ խաղարկային տարրերով ուսուցողական ճամբարը հիմնված է երկու թեմատիկ մոտեցումների վրա` կարիերայի կառավարում եւ ձեռներեցության զարգացում:
2014 թվականին ակնկալվում է 3.6 – 4.2% տնտեսական աճ (կանխատեսման կենտրոնական արժեքը` 3.9%): Ընդ որում, տնտեսական աճի միտումները կշարունակվեն կանխատեսվող հորիզոնում, և տնտեսական աճը կկայունանա իր ներուժի շրջակայքում:
Երեկ Կիևում Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ անցկացվել է զորահանդես:
Օգոստոսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 32.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 52.1 մլն ԱՄՆ դոլար:
Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողներից մեկը ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքվել է, թե ինչպես է նա վերաբերում ՀՏՊՀ-ում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ժամանակ հայտնի միջադեպի ակտիվ մասնակից Սևակ Խաչատրյանին ՀՏՊՀ պրոռեկտոր նշանակելու հանգամանքին:
Ռուսաստանի ու աշխարհազորայաինների հասցեին արված առաջին, կտրուկ, հիստերիայի շեմին հասած մեղադրանքները հնչեցնելուց հետո բոլորը, կարծես թե, բերանները ջուր են առել:
Վերջին տարիներին Ծառուկյանին մի քանի անգամ առաջարկվել է մաս կազմել կառավարությանը և իշխանական համակարգին: Խոսք է եղել մինչև 6-7 նախարարական պաշտոնի մասին և այլ բազմաթիվ պաշտոնների` իշխանական համակագում: Եթե նրա խնդիրը պաշտոնները լինեին, հարցը վաղուց լուծված էր:Եթե նրա խնդիրը ժողովրդի վստահությունը չարաշահելով իշխանական համակարգի մաս կազմելը լիներ, ապա խնդիրը վաղուց արդեն լուծված կլիներ: Պարզ է, որ նաև նրա խնդիրը իշխանության մեջ փող աշխատելը չէ` սա արդեն ծիծաղելի կլիներ:
Դեռ վերջնական որոշված չէ՝ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանն ինչ ձեւով է մասնակցելու, փոխանցում է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, եւ եթե հստակեցվի մասնակցության կարգն ու ձեւաչափը, այդ մասին լրացուցիչ տեղյակ կպահեն լրատվամիջոցներին:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ-միջոցառում «Կոմիտաս. վերապրում» խորագրով՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 145-ամյակին: Համերգին ընդառաջ այսօր համատեղ մամուլի ասուլիսով հանդես եկան հայ ստեղծագործող ու կատարող Վահան Արծրունին և կոմպոզիտոր, դիրիժոր, հայկական վիոլայի կատարող Գրիգոր Առաքելյանը:
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ժամը 08:00-ի սահմաններում Երեւանի բնակիչ 32-ամյա Էդգար Կարապետյանը Աճառյան փողոցի 1/1 հասցեի դիմաց իր վարած Օպել մակնիշի 34 VN 287 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետյոտն Երեւան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակչուհի 65-ամյա Էմմա Կարապետյանին:
Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և դատական կարգադրիչների ծառայության և տարածքային ստորաբաժանումների մի շարք ղեկավար պաշտոնատար անձանց դեմ գործն արդեն դատարանում է:
Այդ մասին նշված է Ուկրաինայի ԱԳՆ-ի այսօրվա հայտարարությունում:
Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նոր խորհրդական ունի:
Սուգան մեծ ափսոսանք է հայտնել ռուսական կողմի տվյալ քայլի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դա բացասական ազդեցություն կունենա ռուս-ճապոնական հարաբերությունների վրա:
Օբամայի անցկացրած արձակուրդը չի կարելի անվանել հանգիստ:
Երևանի քաղքապետարանից տեղեկացնում են, որ բոլոր շատրվաններն ու ջրավազանները տարեշրջանի ընթացքում հաստատված ժամանակացույցով ամիսը 4 անգամ լվացվում և մաքրվում են: Քլորացումն արվում է ամեն օր: Ելնելով եղանակային պայմաններից՝ օգոստոս ամսին իրականացվել են նաև լվացման և քլորացման արտահերթ աշխատանքներ:
Վթարի հետևանքով Մերսեդեսի ուղևորներ Երևանի բնակիչներ 27 ամյա Սիրարփի Գրիգորյանն ու 54 ամյա Սուսաննա Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:
Այս մասին հայտնել է Ելիսեյան պալատի մամլո ծառայությունը:
Այդ պատժամիջոցներն ուղիղ ձևով որևէ կերպ չեն ազդում Ղազախստանի վրա:
Գառնիի արքունական բաղնիքի դիմաց բացօթյա սրճարան կառուցելու վերաբերյալ Մշակույթի նախարարությունը դեռ որոշում չի կայացրել, սակայն շուտով այստեղ կտեղադրվեն արդեն հովանոցներ: