Հակաբիոտիկի օգտագործման 5-7 օր տևող կուրսը այնքան լուրջ չի ազդում մարդու օրգանիզմի վրա, որպեսզի միկրոֆլորայի շտկման համար լրացուցիչ դեղորայքի անհրաժեշտություն լինի: Հակաբիոտիկը վնասակար մանրէների հետ միասին ոչնչացնում է նաև կենսաբանական միջոցներում պարունակվող օգտակար բակտերիաները:
Բազմաթիվ ավոմեքենաներից գողություն կատարողին կալանավորեցին: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Վրաստանի կառավարության գնահատականներով` ճանապարհի վերականգնման համար առնվազն երկու շաբաթ կպահանջվի:
ՀՀ Ոստիկանությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ցանկը։
Այսօր՝ օգոստոսի 22-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408.75 դրամ։
Տեսանկարահանող սարքի արձանագրած թանկարժեք հեծանիվի գողությունը բացահայտվեց. կատարողը ոստիկանությունում է:
Հեռախոսազրույցը տեղի է ունել թուրքական կողմի նախաձեռնությամբ։
«Գիշերվա կեսին մի երկու ժամ ջուր են տալիս, լույսը բացվում է թե չէ, չկա, ոչ գիտես՝ երբ են միացնում, ոչ գիտես՝ երբ են անջատում, վերջապես մարդ ենք, ինչքան սպասենք, թե ջրմուղը ե՞րբ է բարեհաճում ջուր բաց թողնի»:
Գրասենյակի բացմանը մասնակցելու նպատակով Երևան է ժամանել թայվանյան «Դ-Լինկ» ընկերության փոխնախագահ Վլադիմիր Լիպպինգը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 11-ը:
Վերջին մեկ ամսվա ընթացքում Տավուշի մարզում անձրեւներ գրեթե չեն տեղացել, օդի ջերմաստիճանը միշտ բարձր է եղել 30 աստիճանից:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության (ՀԱՍԿ) Բյուրականի բանակավայր, որտեղ ս.թ. օգոստոսի 18-ից հերթական համահայաստանյան բանակումին մասնակցում է 12-17 տարեկան ավելի քան 300 սկաուտ։
Օգտակար նյութերն ավելի շատ են երիտասարդ, թարմ սնկերի «գլխարկներում»։ Թարմ շամպինիոնների 100 գրամի էներգետիկ արժեքը 27 կկալ է, և շատ ցածր է նատրիումի պարունակությունը, ինչի շնորհիվ խորհուրդ է տրվում` որպես դիետիկ ուտեստ։ Չորացրած սնկի կալորիականությունը 7-10 անգամ բարձր է։
ԱՐՁԱԳԱՆՔԵՔ, ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐ. մահվան ելքով վրաերթ կատարած «Միցուբիշի»-ի վարորդը դիմել է փախուստի:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից տեղեկացանք,որ Լոռու մարզի Թումանյան քաղաքից սերված աղջիկը իր մոտ փաստաթղթեր չի ունեցել:
Բառերն անզոր են` արտահայտելու այն վրդովմունքը, որն առաջացնում է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի բարբարոսական սպանությունը: Ամենախիստ կերպով դատապարտում ենք այդ զարհուրելի ոճրագործությունը։
Երևանի քաղաքապետարանին պատկանող «Կենտրոն Մաքրություն» փակ բաժնետիրական ընկերությունում կեղծ հավաքարարների անվան տակ հափշտակված գումարը կազմում է շուրջ 300 մլն դրամ։ Պարզվում է՝ այստեղ աշխատավարձեր են դուրս գրել ու հափշտակել շուրջ 115 հավաքարարի անվան տակ։
Դանակահարություն` սխալ խաղադրույք կատարելու պատճառով: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. փետրվարի 6-ի հրամանով նախատեսված էր Հայաստան ներկրվող 7 անուն սառեցված հավի, հավի քառորդի եւ ազդրամսի փորձաքննություն իրականացնել՝ սննդամթերքի անվտանգությունը եւ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների առկայությունը բացահայտելու համար:
Ոստիկանության Նաիրիի բաժին դիմած քաղաքացին` 1953 թ. ծնված Ռուբեն Ա.-ն, հայտնում էր, որ երեկոյան, ժամը 18.30-ի սահմաններում, մտնելով Գետամեջ գյուղում գտնվող իր ամառանոց` պատշգամբում տեղադրված աստիճանահարթակ է նկատել:
Հայ-վրացական հարաբերություններն ավելի զարգացած են հասարակությունների, քան պետական մակարդակով: 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինտիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Հայաստան:
Օգոստոսի 21-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Ներքին Չարբախի 1-ին փողոցի թիվ 178 հասցեի մոտից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Աշոտ Մ.-ին: Նա խոստովանել է, որ օգոստոսի 15-ին, հյուրընկալվելով իր ծանոթի տանը` գողացել է նրա բջջային հեռախոսը:
Արցախում տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 61 157 մարդ։ Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի սոցիալ-ժողովրդագրության և աշխատանքի շուկայի վիճակագրության բաժնի պետ Լիլյա Պետրոսյանը:
Հունիսի 7-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ձախ աչքի թափանցող վնասվածքով բուժօգնության է դիմել 28-ամյա Սիփան Ս.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է «Հաղթանակ» զբոսայգում գտնվող հրաձգարանում` իր անզգուշության հետևանքով, օդաճնշիչ հրացանով ինքն իրեն կրակելու հետևանքով:
Նյութական ընդհանուր կորուստները կազմել են առնվազն 250 միլիոն դոլար:
Սեպտեմբերյան զարգացումները առանձնապես չեն մտահոգում կամ զբաղեցնում Գալուստ Սահակյանի միտքը, նրան քաղաքական լարված աշնան խոստումներով չես վախեցնի: Նա նաեւ չի կարծում, որ սեպտեմբերի վերջին դրությունը կարող է հասնել մի վիճակի, երբ քաղաքական ուժերը միմյանց հետ հարաբերվեն արդեն ոչ թե գաղափարներով, այլ զենք ու զրահով։ Մեր երկրում քաղաքացիական պատերազմ չի լինի:
Օգոստոսի 22-23-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` մինչև 18-23 մ/վրկ:
Ռեջեփ Էրդողանն իր արտասահմանյան առաջին այցերն իրականացնելու է դեպի ինքնահռչակ Հյուսիսային Կիրպրոսի թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ) և Ադրբեջան:
Պատշգամբում կախված վիճակում հայտնաբերվել է Պ. Մ.-ի (մոտ 45տ.) դին:
«Ես՝ լինելով անկախության պայքարի, չեմ թաքցնի ասել՝ առաջնորդը, միջազգայինորեն ճանաչված առաջնորդը, այն միակ մարդը, ում 300 միլիոն սովետական քաղաքացիների մեջ այլևս չկարողացան այդ պերեստրոյկայի տարիներին թույլ տալ գործել և ստիպված եղան արտաքսել, ասում եմ, որ՝ այո՛, Հայաստանի անկախությանը և գոյությանը լուրջ վտանգ է սպառնում: Այդ վտանգը արտահայտվում է ռուսական իմպերիալիզմի վերջին նկրտումների մեջ: Անկախության հռչակագրից մենք նահանջել ենք, և ամենամեծ նահանջ թույլ տվեց Սերժ Սարգսյանը անցյալ տարի սեպտեմբերի 3-ին: Կարծում եմ, որ մենք դեռևս վերջնականապես հրաժարվելու մակարդակին չենք հասել և կարծում եմ՝ ճանապարհին կշտկենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով Անկախության հռչակագրի տարեդարձի մասին ասաց «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը: