Նախագահական ընտրություններում հաղթելուց հետո Էրդողանը կմոռանա Ղարաբաղի խնդրի մասին. Զարդուշտ Ալիզադե

Ադրբեջանական Vesti.az-ին տված հարցազրույցի ժամանակ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն մեկնաբանել է հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը.

«Էրդողանը միայն ժամանակավորապես է հրաժարվել Թուրքիայի ու Հայաստանի միջև սահմանը բացելուց՝ հանուն ընտրություններում ընդդիմության նկատմամբ հաղթանակ տանելու և իշխանությունն իր ձեռքերում պահպանելու:

Հաղթանակ տանելով նախագահական ընտրություններում՝ Էրդողանը կմոռանա Ղարաբաղի մասին և կզբաղվի Թուրքիայի ու Հայաստանի միջև արդեն իսկ գոյություն ունեցող առևտրային-տնտեսական հարաբերությունների իրավական ձևակերպման մասին»:

Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին թուրքական Taraf թերթը գրել էր, թե Թուրքիան սեպտեմբերին բացելու է Հայաստանի հետ սահմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031