Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար. պապը, որդին և թոռը մահացել են. կա 1 վիրավոր. shamshyan.com

Այսօր ժամը 16:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուգարքի տարածաշրջանի Մեղրուտ գյուղի վարչական տարածքում՝ Կեռ-Հողեր կոչվող սարում, ավտոմեքենա է շրջվել:  Ըստ shamshyan.com-ի՝ նախնական տեղեկություններով՝ «Գազ 66» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքնայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 20 մետր գլորվելով՝ հայտնվել սարի տակ, ինչի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներից ևս մեկը ճանապարհին մահացել է: Ըստ կայքի՝ մահացածները, պապ, որդի և թոռ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս