Բաժիններ՝

Էրդողանը հրաժարական է տվել Թուրքիայի իշխող կուսակցության պաշտոնից

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանը հրաժարական է տվելիշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահի պաշտոնից: Թուրքական օրենսդրության համաձայն, երկրի նախագահը չի կարող միաժամանակ կուսակցական գործունեություն վարել:

Էրդողանն իր հրաժարականի մասին հայտարարել է այսօր Անկարայում ընթացող ԱԶԿ-ի մեծ համագումարում: Ակնկալվում է, որ ԱԶԿ-ի նոր նախագահի և Թուրքիայի վարչապետի պաշտոններում Էրդողանին կփոխարինի գործող արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Թուրքիայի 12-րդ նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությունն Անկարայում անցկացվելու է վաղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031