Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում այսօր՝ օգոստոսի 28-ին, ականի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել:
«Առաջընթաց չի կարող լինել, եթե ամեն ինչ թողնես նույն ձևով: Վերաբերմունք պիտի փոխվի բոլորի` թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի և թե՛ միջնորդների կողմից: Այսօր ԼՂՀ-ն ասում է` ոչ մի բան առանց ինձ չի ստացվելու, այսինքն` իրենք չեն ենթարկվի որևէ մեկի որոշմանը, միայն այն որոշմանը կենթարկվեն, որին իրենք մասնակցություն են ունեցել: Նրանք, ովքեր նպատակաուղղված գործունեություն են ծավալել, պետք է հասկանան` ինչո՞ւ մինչև հիմա հաջողության չեն հասել: Օրինակ, Ռուսաստանը, մի կողմից` ասում է` ես խաղաղասեր եմ, մյուս կողմից` զինում է հակամարտության կողմերին` այն էլ անհամաչափ ձևով: Սա իրական վերաբերմունք է»,- ասում է Մանվել Սարգսյանը:
Օգոստոսի 27-ին, ժամը 21.25-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում գտնվող բենզալցակայանի դիմաց վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Սուսաննա Վարդապետյանին:
Պատասխանելով մեր հարցին՝ արդյո՞ք աշնանը քառյակը իր օրակարգում իշխանափոխության հարց կդնի՞, թե՞ ոչ, միասնական իշխանափոխության հարց կբարձրացնի՞, քաղաքագետը պատասխանեց. «Քառյակի մեջ կա կուսակցություն՝ դա ԲՀԿ-ն է, որը երբևիցե չի ասել, որ ինքը ընդդիմադիր է, և չի էլ ասել, որ ինքը երբևիցե մտածել է իշխանափոխության մասին: Դա քառյակի ամենամեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող կուսակցությունն է: Թե իրենք սեպտեմբերին ի՞նչ կարգախոսի ներքո հանդես կգան՝ դժվար է ասել»:
Դեռևս տարեսկզբից Գյումրու Բժշկական կենտրոնի հարակից տարածքում կատարվեցին հարթեցման ու մաքրման աշխատանքներ:
Օնկոլոգիական և սիրտ-անոթային հիվանդությունների ծավալների կրճատմանը նպաստող ծանրակշիռ քայլ «Սիգարոն» ընկերության կողմից:
Ոստիկանները պարզել են Արտաշատում սպանության փորձ կատարողի ինքնությունը:
Տուժողի իրավահաջորդ ճանաչված հայրն էլ ասաց, որ պարզապես չի կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս այդ ակնոցներով մարդը հայտնվեց որդու կողքին պաշտպանական կողմի ներկայացմամբ. «Ո՞ւմ ցուցմունքով կամ ի՞նչ հանգամանքներում հայտնի դարձավ, որ ակնոցներով այդ մարդը հայտնվել է Տիգրանի կողքին»:
«Ինչ վերաբերում է գերագույն գլխավոր հրամանատարին՝ ես ասեմ, որ նախկին ֆիդայական շարժումն անցել-գնացել է, այն էլ երբեք հետ չի գա, և եթե մենք ներկա պայմաններում ուզում ենք օգտակար լինել մեր երկրին, մասնակցել սահմանների պաշտպանությանը, ուրեմն պետք է համագործակցենք մեր բանակի ղեկավարության և գերագույն գլխավոր հրամանատարի հետ»,- ասում է Ռ. Գևորգյանը:
Եղվարդն ադրբեջանական սահմանից 1 կմ հեռավորության վրա էր (հարևանությամբ Քաշաթաղի շրջանն է): Արցախյան պատերազմի տարիներին գյուղում մոտ 90 տուն է ավերվել: Մի քանիսի այրված պատերը մինչ օրս մահարձանի նման կանգնած են: «5 անգամ գրադը կպել ա իմ տանը: Գույք չէր մնացել, քանդվել ու վառվել էր: 20 տարի անցել ա, տանիքը չէինք կարողանում ամրացնել, ջուրը լցվում էր տուն: Բայց ոչ մի փոխհատուցում չեն տվել»,- ասում է Ալբերտ պապը:
Այսօր՝ օգոստոսի 28-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 411.68 դրամ։ Բորսայում երեկ գործարք տեղի չէր ունեցել, իսկ երեքշաբթի օրվա համեմատ դոլարը թանկացել է 0.29%-ով կամ 1.08 դրամով։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 7-ի սահմաններում Գրիբոյեդովի 8 շենքի բակում հոգեկան հիվանդությամբ տառապող Վարազդատ Ավետյանը իր մոտ գտնվող դանակով կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ դանակաի մի քանի հարված է հասցրել Համլետ Մելիքյանին և պատճառել մարմնական վնասվածքներ:
«Մենք խիստ անհանգստացած ենք և ընդհանրապես համարում ենք, որ անանուն աղբյուրների պաշտպանության բացակայության դեպքում մի շարք հանրային նշանակություն ունեցող տեղեկություններ ընդհանրապես չեն հրապարակվի, և աղբյուրներն ընդհանրապես կհրաժարվեն համագործակցելուց և հասարակական շահին առնչվող տեղեկատվություն տրամադրելուց»:
Օգոստոսի 28-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ ասուլիս` նվիրված «YEREVAN SHOW 2014» 4-րդ ոսկերչական ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների մեկնարկին:
Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
ՀՀ կառավարությունը այսօր թույլատրել է «Նիվեկոտրանս Էյ Էմ» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել երեք տարով:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Այսօր սպառնալիքի տակ է հայտնվել եվրոպական ևս մեկ երկրի տարածքային ամբողջականությունը:
Թուրքիայի կառավարության նոր կազմը կհրապարակվի վաղը:
Օգոստոսի 28-ին, ժամը 15.01-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Անկախություն փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի դուռը միջանցիկ քամուց փակվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Թուրքիան հայկական ու կիպրական հարցերի շուրջ «երբեք չի փոխի» իր հիմնարար սկզբունքները:
Գրառումներում Օբամային կոչ են արել արթնանալ՝ իրազեկելով, որ Ռուսաստանը ներխուժում է ձեռնարկել Ուկրաինայում:
Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի 21 մլն 200 հազար ԱՄՆ դոլարի վարկ` սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխման ապահովմանն ուղղելու նպատակով:
ԺՀԿ-ական պատգամավորը Ներքին կանոնադրության գիրքը նետել է Ջեմիլ Չիչեքի ուղղությամբ, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել ներկաների մոտ:
Նախկինում ինքնաթիռի հրամանատար Սեյրան Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ առայժմ իրենց գործում որևէ առաջընթաց չկա: Տարբեր մասնագիտական հիվանդություններ ստացած օդաչուները մինչև 2006 թ-ը փոխհատուցում են ստացել, իսկ դրանից հետո՝ ոչ:
Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով ԱԻ նախարարության համակարգում կատարվել են միշարքնոր նշանակումներ:
Օլանդը կարծում է, որ Եվրոպան պետք է ավելի ակտիվ դերակատարություն ունենա Գազայի հատվածի խնդրի կարգավորման գործընթացում:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից կգործարկվի Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցում՝ N 51 դպրոցի մոտակա ճանապարհահատվածում, տեղադրված արագաչափ սարքը (երկու ուղղություններով)` 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:
«Ըստ ԿԳ նախարարի հայտարարության՝ Հայաստանում 25 հազար դրույք կա: Դա նշանակում է՝ 25 հազար մարդ կարող է ունենալ 22 ժամ դաս, բայց այսօր գործում են 45 հազար ուսուցիչներ, այսինքն՝ մոտավորապես երկու անգամ ավել: Սա խոսում է այն մասին, որ դպրոցներում կա կադրերի ավելցուկ: Իհարկե, նախարարը դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ պետք է լինեն կրճատումներ՝ մեղքն իր վրայից գցելով տնօրենների վրա: Ես չեմ կարող ասել՝ ով է ճիշտ, ով՝ սխալ: Ճիշտն այն տնօրենն է, ով իր դպրոցում եղած ժամերի քանակությամբ ուսուցիչների օպտիմալ թիվ ունի, և այդ բոլոր ուսուցիչները համապատասխանում են ուսուցչի նկարագրին, նրանց ներկայությունն անհրաժեշտ է երեխաներին, և երեխաները հաճույքով են այդ ուսուցիչներին լսում: Այսպիսի ուսուցիչներ հավաքած տնօրենն անպայման կհաջողի»: