
Յացենյուկը, Տուրչինովն ու Ավակովը լքել են Տիմոշենկոյի գլխավորած կուսակցությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովն ու վարչապետ Արսենի Յացենյուկը դուրս են եկել Յուլյա Տիմոշենկոյի գլխավորած «Բատկիվշչինա» կուսակցությունից:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, ով նույնպես լքել է այդ կուսակցությունը: Ավակովը գրել է, որ քաղաքական հայացքների չհամընկնում ամենևին էլ չի նշանակում մտնել կոնֆլիկտի մեջ մտնել: Նա հավելել է, որ «Բատկիվշչինայում» ունի շատ ընկերներ, որոնց հետ մեծապես կապված է, և հուսով է, որ այդպես կլինի նաև հետագայում:
«Բատկիվշչինան» լքել են նաև կառավարության մի շարք անդամներ Լյուդմիլա Դենիսովա (սոցիալական քաղաքականության նախարար), Պավել Պետրենկո (արդարադատության նախարար), Մաքսիմ Բուրբակը (ենթակառուցվածքների նախարար), ինչպես նաև մի շարք պատգամավորներ:
Սրանից առաջ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ցրել էր խորհրդարանը և հոկտեմբերի 26-ին Ուկրաինայում նշանակել էր խորհրդարանական նոր ընտրություններ: