
Ուկրաինան չի փոխի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տեքստը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան չի փոխի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տեքստը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը:
Նա իր ռուս գործընկերներին խորհուրդ է տվել ցանկալին չմատուցել որպես իրականություն. «Մենք չենք փոխելու համաձայնագրի տեքստը: Մենք վավերացնելու և գործարկելու ենք այն»:
Սրանից առաջ Ռուսաստանի նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովն ու Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը մինսկյան բանակցությունների արդյունքներով չէին բացառել, որ Մոսկվան ու Կիևը կարող են պայմանավորվել ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի տեքստում ուղղումներ կատարելու շուրջ: Խոսքը գնում է այն կետերի վերացման մասին, որոնք անհանգստացնում են ռուսական կողմին: