Բաժիններ՝

Նոր կառավարության նպատակը լինելու է նոր սահմանադրություն ընդունելը. Դավութօղլու

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար, իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահի ու երկրի վարչապետի թեկնածու Ահմեթ Դավութօղլուն ԱԶԿ-ի մեծ համագումարի ժամանակ հայտարարել է, որ երկիրը մտադիր է 2015 թվականին ավարտել նոր Սահմանադրության վրա աշխատանքները.

«Ժողովրդավարության ուղղությամբ հետագա առաջխաղացման համար անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը նոր դռներ կբացի Թուրքիայի առջև: Հուսով եմ, որ 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մենք կստանանք մեծամասնություն, ինչն անհրաժեշտ է նոր Սահմանադրություն ընդունելու համար:

Նոր Սահմանադրության վրա աշխատանքներ են տարվում արդեն մեկ տարուց ավելի: Սակայն ընդդիմության դեմարշների պատճառով դրա վերջնական տարբերակը դեռ պատրաստ չէ՝ հանրաքվեի դրվելու համար: Նոր Սահմանադրության մշակումը ԱԶԿ-ի առանցքային նպատակներից մեկն է»:

Դավութօղլուն կարևորել է նաև գյուլենականների («զուգահեռ կառույցի») դեմ պայքարը՝ հավելով, որ այդ կառույցը ցանկանում է ոչնչացնել պետությունը, սակայն իրենք թույլ չեն տա դա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031