Քառյակը կպահանջի՞ Սերժ Սարգսյանի հրաժարականը

««Բարգավաճ Հայաստանը» քառյակին կներկայացնի իր մոտեցումները 12 կետերի կատարման վերաբերյալ: Ես իրավասություն չունեմ «Բարգավաճ Հայաստանի» անունից այս պահին որևէ գնահատականներ հնչեցնել: Երբ մենք մեր ներքին քննարկումները ավարտենք, քառյակին կներկայացնենք մեր դիրքորոշումը 12 կետերի կատարման վերաբերյալ, այն ժամանակ, կարծում եմ, հրապարակային կլինի մեր դիրքորոշումը՝ կատարվե՞լ են 12 կետերը, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ԲՀԿ-ն համաձա՞յն է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հայտարարության հետ, թե իշխանությունները չեն կատարել քառյակի 12 պահանջներից որևէ մեկը, և քառյակն արդեն պարտավոր է նախագահի հրաժարականի հարց բարձրացնել:

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է անհամաձայնություն և ի՞նչը կարող է քառյակի պառակտման հիմք հանդիսանալ, Ն.Զոհրաբյանը պատասխանեց, թե քառյակը շատ նորմալ աշխատում է և քառյակի պառակտման հիմք որևէ բան չի կարող հանդիսանալ:

Տեսանյութեր

Լրահոս