Ալասանիան ընդունել է Ափաթուրայի մարտահրավերը՝ մասնակցելով Ice Bucket Challenge ակցիային (տեսանյութ)

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ընդունել է Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի մարտահարավերը և մասնակցել է Ice Bucket Challenge բարեգործական ակցիային՝ սառցաջուրը լցնելով իր վրա:

Ալասանիան մարտահրավերն ընդունել է ԿԱՀ-ում, ուր նա գտնվում է աշխատանքային այցով: Տեղաբնակներից մեկը վրացի նախարարի գլխին է դրել ջրով լեցուն զրահագլխարկը: Ի պատասխան՝ Ափաթուրայը Facebook-ի իր պաշտոնական էջում շնորհակալություն է հայտնել Ալասանիային:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031