Բաժիններ՝

Ադրբեջանում դադարեցվել է «Զերկալո» ռուսալեզու թերթի թողարկումը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում տպագրվող ռուսալեզու խոշորագույն «Զերկալո» թերթի գլխավոր խմբագիր Էլչին Շիխլինսկին այսօր խմբագրության աշխատակիցներին հայտարարել է թերթի թողարկման դադարեցման մասին: Բացի այդ, նա հայտարարել է, որ թողնում է լրագրողական ոլորտը:

Թերթը լուրջ խնդիրներ է ունեցել իր աշխատակից Ռաուֆ Միրկադիրովի կալանավորման կապակցությամբ: Ազգային անվտանգության ու Գլխավոր դատախազության աշխատակիցները խուզարկել են խմբագրատունը, ինչպես նաև Շիխլինսկու տունը և իրենց հետ տարել են անգամ նրա անձնական համակարգիչն ու տարբեր սարքավորումներ:

Դրանից հետո Շիխլինսկին հարկադրված է եղել դադարեցնել թերթի տպագրումը, սակայն մեծապես հուսով է եղել, որ խնդիրները շուտով կլուծվեն և Միրկադիրովին ազատ կարձակեն: Սակայն իշխանությունները լուրջ մեղադրանքներ են ներկայացրել Միրկադիրովի հանդեպ՝ նրան համարելով «հայկական լրտես»: «Զերկալո» թերթը հիմնադրվել է 1990 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս