«Ձեր նախագահն իր կարծիքն է հայտնել․ Ղազախստանն ուրախ է Հայաստանին տեսնել ԵՏՄ-ում». դեսպան. 1in.am

Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ե. Բոզժիգիտովն այն կարծիքին չէ, թե Ղազախստանում ուրախ չեն Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու կապակցությամբ: «Ղազախստանում բարյացակամ են Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու կապակցությամբ, Ղազախստանի նախագահը ստորագրել է Հայաստանի անդամագրման ճանապարհային քարտեզը, այդ պատճառով ոչ մի տարաձանություն չկա: Տեխնիկական հարցերը ժամանակ են պահանջում՝ սկզբում փաստաթղթերի համաձայնեցում, հետո տարատեսակ գործողություններ: Ոչ մի ձգձգում չկա, միայն տեխնիկական հարցեր են»,- 1in.am-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանը:

Նրա խոսքով՝ Ղազախստանը ոչ մի պահանջ Հայաստանի առջև չի դնում․ «Ճանապարհային քարտեզը անձամբ նախագահն է ստորագրել»,- ասել է նա:

Դեսպանն անդրադարձել է նաև Նազարբաևի կողմից ընթերցված հայտնի նամակին և ասաց, որ այդ գագաթնաժողովն անցկացվում էր Աստանայում, հետևաբար և նամակն էլ նա պետք է կարդար․ «Ամբողջ իմաստն այն է, որ նամակները կարող են ուղարկել տարբեր պետություններ, և ինչու բարձրացրեց Նազարբաևը: Այն պատճառով, որ գագաթնաժողովն անցկացվում էր Աստանայում, և մոդերատորը Նազարբաևն էր»:

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ոչ բոլորն են ուրախ Հայաստանին տեսնել Մաքսային միությունում, դեսպանը պատասխանեց․ «Դա ձեր նախագահի կարծիքն է՝ ով է ուրախ, ով ոչ: Մաքսային միությունն ու Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական ծրագրեր են, քաղաքական հարցեր այստեղ դրված չեն: Ղազախստանը աջակցել է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու ճանապարհային քարտեզին: Դա փաստաթուղթ է, չէ՞, իսկ այն, ինչ դուք եք ասում, պարզապես խոսքեր են: Ձեր նախագահն է ասել, որ Հայաստանն անդամագրվելու է Մաքսային միությանն իր սահմաններով»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս