Ռուս-վրացական հարաբերությունները պետք է սկսել մաքուր էջից. Չիկաիձե
Тбилисская неделя պորտալի փոխանցմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն երեկ լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» գործի շուրջ ՄԻԵԴ-ի կայացրած վճիռը.
«ՄԻԵԴ-ի որոշումն արդար էր, սակայն ռուս-վրացական հարաբերությունները պետք է սկսել մաքուր էջից: Այն, ինչ տեղի է ունեցել այն ժամանակ, բնականաբար ափսոսանք է հարուցում, սակայն դա տեղի է ունեցել անցյալում»:
Վրաստանն ու Ռուսաստանն ունեն 12 ամիս՝ Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիներին վճարվելիք փոխհատուցման չափը հստակեցնելու և այդ մասին ՄԻԵԴ-ին իրազեկելու համար: