Ռումինիան վավերացրել է ԵՄ-ի ու Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռումինիան դարձել է ԵՄ-ի անդամ առաջին երկիրը, որը վավերացրեց ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագիրը: Այս մասին լրագրողների հետ այսօրվա զրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

Փանջիկիձեն երախտագիտություն է հայտնել Ռումինիայի իշխանություններին՝ Վրաստանին աջակցելու համար: Վրաստանն ու ԵՄ-ն Ասոցացման համաձայնագիրը ստորագրել են այս տարվա հունիսի 27-ին, Բրյուսելում: Ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ այն վավերացնեն Վրաստանի խորհրդարանը, Եվրախորհրդարանը և ԵՄ-ի անդամ երկրների խորհրդարանները:

Վրաստանի խորհրդարանի՝ իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վախթանգ Խմալաձեն հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը վավերացնելու է հուլիսի վերջին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031