Բաժիններ՝

Քըլըչդարօղլուն Էրդողանին զգուշացրել է, որ նրան սպասվում է Սարկոզիի ճակատագիրը

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն իր կուսակիցների առջև ունեցած ելույթում հայտարարել է, որ դեմ է մութ անցյալ ունեցող նախագահի թեկնածուին (Էրդողանի մասնակցությանը):

Քըլըչդարօղլուն խոստացել է, որ վարչապետ Ռեջեփ Էրդողանն ու նրա կառավարության չորս նախկին նախարարները, որոնք ներքաշված են խոշոր մասշտաբի կոռուպցիոն գործունեության մեջ, պատասխանատվության կենթարկվեն ապագայում.

«Նա, ով անարդարացիորեն վերցրել է այն, ինչն իրավամբ պատկանում է մյուսներին, անկասկած է, որ կենթարկվի պատասխանատվության»: Ընդգծելով, որ դեմ է նախագահական ընտրություններում Էրդողանի առաջադրմանը՝ Քըլըչդարօղլուն նրան հիշեցրել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի օրինակը, որին ձերբակալել են 2007 թվականի նախընտրական կամպանիայի ժամանակ ենթադրյկալ խախտումների հետաքննման շրջանակներում.

«Իշխանության բաժանման սկզբունքերին չհավատացող մարդը չի կարող առաջադրվել նախագահի թեկնածու, քանի որ իշխանության բաժանումը կազմում է Սահմանադրության հիմքը: Էրդողանը մի դեպքում ասել է, որ դատական իշխանությունը խոչընդոտ է գործադիր իշխանության համար, ինչն անհրաժեշտ է հաղթահարել:

Ես իմ կյանքում չեմ հանդիպել նման ստախոսի: Եթե դուք (թուրքական) Google-ում որոնեք «ստախոս-վարչապետ» արտահայտությունը, ապա կստանաք 450.000 արդյունք, իսկ «գող-վարչապետ» արտահայտությունը որոնելու դեպքում՝ 3.9 միլիոն արդյունք: Թուրքիան իրեն հարմարավետ չի զգա նման նախագահի թեկնածուով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս