Բաժիններ՝

Հայաստանը ԱՊՀ առաջատարն է՝ անասունների գլխաքանակի աճով

Պարզվել է, որ Հայաստանն ԱՊՀ երկրների շրջանում առաջին կամ երկրորդ հորիզոնականում է անասունների գլխաքանակի աճի ցուցանիշով, նաև կենդանական ծագման մթերքի գներն են ամենացածրը: Այս բացահայտումն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հրապարակեց ԳՆ անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:

Նշելով, որ ավելացել է պանիրի, մսամթերքի և կաթի արտահանումը, Հովհաննիսյանը հայտարարեց, թե դա խոսում է այն մասին, որ մեր հանրապետությունում նպաստավոր պայմաններ են ստեղծված անասնապահության զարգացման համար: Ըստ նրա՝ այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կաթի արտադրությունն ավելացել է 5%, մսինը՝ 1%, ձուն՝ 4.5%:

«Ձեռքբերումները կանխատեսելի էին, նախարարությունը համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում ակնկալում էր, որ կունենանք նման լավ ցուցանիշներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Հայաստանում անասունների բրուցելիոզ հիվանդության տարածմանը, Հովհաննիսյանը նշեց, թե դա առաջին անգամ չի հայտնաբերվել ՀՀ-ում, զարգացող երկրներին բնորոշ հիվանդություն է: Ընդ որում, ներկայացնելով վիճակագրությունը, որ այս տարի հայտնաբերվել է բրուցելիոզի 3300 դեպք, 2900 կենդանի արդեն սպանդի է ենթարկվել, մնացածն էլ կենթարկվեն, Հովհաննիսյանն ընդունեց, որ անցած տավա համեմատ որոշակիորեն ավելի են դեպքերը, սակայն միաժամանակ հպարտորեն նշեց, թե դա պետք է համարել ԳՆ «շատ բարձր աշխատանքի արդյունք»: Նրա պարզաբանմամբ՝ անցած տարիներին պարզապես ոչ բոլոր կենդանիներն են ենթարկվել մոնիթորիգի, ախտորոշում չի արվել, և հիմա հիվանդացության ավելացումը պայմանավորված է միայն ստուգումների քանակի ու որակի բարձրացմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս