Ամերիկյան Cape Ray նավը, որում գտնվում են սիրիական քիմիական զենքի պաշարները՝ 600 տոննա, հուլիսի 2-ին լքել է իտալական Ջոյա Տաուրո նավահանգիստը:
ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչները հաստատել են թվիթերյան էջի կոտրումը և ներողություն են խնդրել տեղի ունեցածի համար:
Վերջին շաբաթների ընթացքում Հյուսիսային Իրաքի քրդերն իրենց ինքնավարության տարածքը մեծացրել են 40 տոկոսով:
Ներկայացվում են տեղաբնակների խորհուրդները զբոսաշրջիկներին, թե ինչ չի կարելի անել իրենց երկրներում: Հաշվի առնելով արձակուրդային շրջանը` դրանք օգտակար կարող են լինել:
Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Ոսկեհատ հատվածում (1-ին կմ) «Օպել» մակնիշի 34 OR 156 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մետր գլորվել դաշտը, ինչի հետևանքով վարորդ՝ 1992 թ. ծնված Մ. Ա.-ը տեղում մահացել է:
Ստորագրահավաքին այսօրվա դրությամբ online ձևաչափով միացել են մոտ 2000 անձ և մի շարք հասարակական-քաղաքական նախաձեռնություններ՝ այդ թվում Հայկական Վերածնունդ շարժման Լոս Անջելեսի մասնաճյուղը, Լոս Անջելեսի Գեոքաղաքական ակումբը, Հայկական Միություն հասարակական կազմակերպությունը, մի շարք համայնքի պատվավոր անդամներ, հասարակ քաղաքացիներ և այլոք:
Խմելու ջրի մեծածախ սակագինը կթանկանա միանգամից 37.521 դրամով և կդառնա 55.695 դրամ/խմ:
«Ես երբեք Հայաստանից չեմ հեռացել, միշտ ասել եմ՝ աշխատում եմ Պորտուգալիայում, ապրում` Հայաստանում: Մտքով, զգացմունքներով միշտ Հայաստանում եմ, միայն այստեղ եմ կարողանում լիարժեք և 24 ժամ ստեղծագործել, շունչ քաշել»:
«Harper`s Bazaar» պարբերականը կազմել է 2014թ. ամենագեղեցիկ լողափերի տասնյակը: Ցանկը կազմելիս պարբերականը բացառապես հաշվի է առնվել լողափի գեղեցկությունը և ոչ թե հարմարավետությունն ու մատուցվող ծառայությունների որակը:
Քաղաքագետ, Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանի կարծիքով` ձգձգման պատճառները մի քանիսն են: 168.am-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ առաջին պատճառն այն է, որ Հայաստանն այնքան էլ հետաքրքիր չէ Եվրասիական միության համար, ուստի ԵՏՄ անդամները չեն շտապում, և, ի վերջո, միության առաջատար Ռուսաստանի խնդիրը ոչ թե Հայաստանին Եվրասիական միության մեջ ընդգրկելն է, այլ Հայաստանին թույլ չտալը, որ մասնակցի Եվրամիության ինտեգրացիոն գործընթացներին: Իսկ մյուս պատճառն այն է, որ Հայաստանին կախված վիճակում պահելով` Ռուսաստանն ինտենսիվորեն բանակցում է Ադրբեջանի հետ` նրան Եվրասիական միության մեջ ընդգրկելու հարցի շուրջ:
Հանձնել ու զարմանում ենք, որ ՀԷՑ-ն իր ռուսական մենեջմենթով 2013-ին համարյա 20 մլրդ դրամի վնաս է կրել: Ու հիմա, որպեսզի համակարգը ֆինանսական աղետի չենթարկվի` մենք պարտավոր ենք վճարել: Բոլորս` տնտեսվարողներից մինչև պարզ սպառող: Ինչ տարօրինակ զուգադիպություն էր` 20 մլրդ պակասուրդի սպասում կար, համարյա 20 մլրդ հավելուրդ հայտնվեց, իսկ հետո ՀԾԿՀ ձեռամբ մոտ 20 մլրդ դրամի վնասը կփակվի մեր հաշվին:
Այսօր՝ հուլիսի 3-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 408.25 դրամով, սակայն պահանջարկը չի գերազանցել 407.75 դրամը։
Ծննդօգնության պետական հավաստագիրը փաստում է, որ ԼՂՀ-ում հղիության ընթացքի եւ ծննդաբերության հետ կապված բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են անվճար` պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում:
Հուլիսի 1-ին հաղորդվել էր անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/3 հասցեի դիմաց Սոնյա Բաղդասարյանին վրաերթի ենթարկելու մասին, որը նույն օրը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել էր:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պայմանագրի կողմերը պետք է բարեխճորեն կատարեն իրենց պարտավորությունները և խոստացել Տավուշի մարզ այցելելու դեպքում սեփական աչքով տեսնել կատարված աշխատանքը:
«Ցանկացած թանկացում բեռ է բնակչության համար, բայց եթե ուզում ենք կայուն էլեկտրամատակարարում ունենալ, պետք է գնանք այդ քայլին, այլընտրանքը հովհարային անջատումներն են»,-ասաց նա։
Հանցագործությունը կատարել էր… հանցագործության մասին հաղորդում տվողը:
Վարդենիս համայնքում փոթորկից տուժած տնտեսություններին որպես անհատույց աջակցություն տրամադրվել է մետաղապլաստե բլոկով ցինկապատ մետաղական թիթեղ, արտասահմանյան պրոֆիլով պատուհաններ: Միաժամանակ նախատեսվում է հիմնանորոգել Մադինա համայնքի դպրոցը:
Ըստ մեղադրողի՝ դատակենսաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կնոջ շորերի վրա հաստատվել է սերմնահեղուկի առկայությունը, մեկ այլ եզրակացության համաձայն էլ՝ կնոջը պատկանող բարձի երեսի վրա հայտնաբերվել է արյուն, որը պատկանում է մարդու և կարող էր առաջանալ ամբաստանյալից:
ՀՀ կառավարությունը սահմանել է, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց բարձրլեռնային վայրերում աշխատելու դեպքում տրվում է հավելում 8 հազար դրամի չափով:
Կազմակերպչական խնդիրների պատճառով է ուշանում Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Ըստ նրա՝ խոչնդոտող այլ հանգամանք չկա։
«Մենք մեր լավ աշխատանքով փորձում ենք, նկատի ունեմ կառավարությունը, նախագահի ուսերից բեռ վերցնել, նախագահի համար դա լավ գնահատական է, և համոզված եմ, որ նրա համար լավ նվերն այն կլինի, որ կառավարությունը շատ լավ աշխատի»։
Ես կարծում եմ, որ ԵՄ-ին Վրաստանի ասոցիացումից Հայաստանը վնասներ չի կրի: Ընդհանրապես, այդ մտավախությունը, որ որևէ երկրով տարանցիկ բեռնափոխադրումը հավելյալ ծախսեր է պահանջում կամ որոշակի սպառնալիք է պարունակում, ինձ թվում է չափազանց ուռճացված:
Գոռ Ղլեչյանի խոսքով՝ այսօր ժամը 17:00-ի սահմաններում դատապարտյալ Նաիրի Հունանյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ և վերջինիս տեղային անզգայացմամբ վիրահատել են: Վիրահատությունը հաջող է անցել:
Օրերս ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 1969 թ. ծնված Գայանե Ս.-ին:
Համաշխարհային բանկն աջակցում է ներդրումների ու արտահանման խթանման ծառայությունների կատարելագործմանը Հայաստանում
Հուլիսի 2-ին Ալավերդու քաղաքապետարանի վարչատուգանային հանձնաժողովը նիստ էր գումարել՝ հունիսի 20-ին Ալավերդու Հաղթանակի հուշարձանի տարածքում ապօրինաբար բաց թողնված անասունների տիրոջը վարչական տույժի ենթարկելու համար:
«Կանգնեք հրապարակում և նայեք՝ Թամանայնի թողած շենքերի հետևում ինչեր են կանգած: Եթե որևէ ճարտարապետ կասի, որ դա սիրուն է, ես իրեն կհամարեմ իմ թշնամին: Հա, քիչ ենք պայքարում: Կանգնեք, օգնեք շատ պայքարենք: Մեր Պրոսպեկտի շուկայի համար էրեխեքը կռիվ տվեցին, ծեծվեցին, ոստիկանություն ընկան: Կողքներին էի՞ք: Մի հատ ճարտարապետ կա՞ր»:
Բոլորը, ըստ փաստաբանի, պնդել են, որ դա կատակ է եղել և չէր կարող սպանության դրդապատճառ լինել: Փաստաբանի խոսքով՝ եթե Դավիթ Խաչատրյանը սպանելու նպատակ ունենար, ապա կրակոցից հետո կփորձեր փախչել. «Բոլոր վկաները միաբերան պնդում են՝ կրակոցից անմիջապես հետո միանգամից առաջ է եկել տաղավար՝ տեսնելով, թե ինչ է տեղի ունեցել, գոռոցով, լավով՝ էս ինչ արեցի, էս ինչ եղավ, փաթաթվել է զինվորներին»:
ՀՀ կառավարությունը որոշել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի իրականացման նպատակով ՀՀ մարզպետարաններին լրացուցիչ գումար հատկացնել մարզահագուստ ձեռք բերելու նպատակով: