Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն Ուկրաինային կհատկացնի խորհրդային արտադրության զենք. Ռոգոզին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն արևելաեվրոպական երկրներից Ուկրաինային կհատկացնի սպառազինություն ու ռազմական տեխնիկա: Այդ մասին Ռոգոզինը գրել է Twitter-ի իր էջում:

Նրա խոսքերով՝ դա կապված է նրա հետ, որ ուկրաինական տեխնիկայի մեծ մասը շարքից դուրս է եկել: Ռոգոզինն ընդգծել է, որ խոսքը գնում է խորհրդային արտադրության զենքի մասին, և որ ԱՄՆ-ը փոխհատուցելու է արևելաեվրոպական երկրների այդ կորուստները.

«Ի դեպ, ՆԱՏՕ-ի համար դա սովորական գործ է. քաղաքացիական պատերազմների բոցերն ավիացիոն կերոսինով մարելը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031