Որևէ մեկը մեքենայում թարս նստած չի եղել. Վարդան Պետրոսյանի գործով տուժող Տաթևիկ Հակոբյանը հարցաքննվեց. news.am
Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարից տուժած Տաթեւիկ Հակոբյանը քրոջ եւ երկու եղբայրների հետ նստած է եղել «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենայի հետեւի նստարանին, եւ չի լսել որեւէ խոսակցություն այն մասին, որ իրենց մեքենան անսարք է: Այս մասին գրում է news.am-ը:
Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տալիս ասաց տուժող Տաթեւիկ Հակոբյանը:
«Ես հիշում եմ, որ գնում էինք, պապան, չգիտեմ ինչի, մեքենան հողածածկ գոտում կայանեց, էդ ժամանակ մեզ նա բան չասեց, ու դրանից հետո՝ ակնթարթներ հետո վթարը եղավ: Դեպքը վայրկյանների ընթացքում է տեղի ունեցել, մինչեւ տասը վայրկյանը: Պապայիս (Արթուր Հակոբյան- խմբ.) հետեւում ես էի նստած, կողքիս՝ քույրս, նրա կողքին՝ հարազատ եղբայրս, նրա կողքին էլ՝ հորեղբորս տղան: Մենք շատ ցածր արագությամբ էինք գալիս: Ես մեքենայի ընթացքին չեմ հետեւել, հեռախոսով եմ զբաղվել»,- պատմեց Տաթեւիկ Հակոբյանը:
Տաթեւիկ Հակոբյանն ասաց, որ չի հիշում, թե ով եւ ինչպես է իրեն մեքենայից դուրս հանել. «Վթարից հետո հիշում եմ՝ արթնացել եմ շտապօգնության մեքենայի մեջ, եղբայրս էլ կողքիս էր պառկած»:
Տուժողը հերքեց Նիկոլայ Բաղդասարյանի առաք քաշած այն վարկածը, որ իրենց մեքենայի ուղեւորներից մեկը (ենթադրաբար՝ Էմմա Հակոբյանը) մեքենայում առջեւի նստարանների արանքում, դեմքով դեպի հետեւի նստարանն է նստած եղել:
«Պապան չի ասել, որ մեքենան անսարք է, առանց մեզ ասելու կանգնել է, չհասցրեցինք էլ ասել՝ ինչի՞ ենք կանգնել: Մեքենայի կողային հայելիներն էլ տեղում են եղել։ Որեւէ մեկը մեքենայում թարս նստած չի եղել»,- ասաց Տաթեւիկ Հոկոբյանը:
Մանրամասներն՝ այստեղ