Բաժիններ՝

Չնայած դժվարություններին՝ գյուղատնտեսության համար տարին բարենպաստ է

Այս տարին գյուղատնտեսության համար բարենպաստ է, չնայած ծագած դժվարություններին: Նման գնահատական այսօր ասուլիսի ժամանակ տվեց ՀՀ ԳՆ փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: Ըստ նրա՝ հարթավայրում արդեն 3-4 օր է հացահատիկի բերքահավաք է իրականացվում, գերազանց վիճակում են բանջարային մշակաբույսերը, բարձր բերք է սպասվում նաև կերային մշակաբույսերի, մրգերի, այդ թվում՝ խաղողի, այգիներից:

«Միակ անհանգստացնող խնդիրը մորմազգիների ցեցի դեմ պայքարի խնդիրն է»,- ասաց Գ.Պետրոսյանը՝ նշելով, որ մոնիթորինգի համար միջոցներ են ձեռք բերվել:

Նա կարևորեց, որ մինչև վեգետացիայի ավարտը մարզային կառույցների հետ համագործակցության շնորհիվ շարունակեն իրականացվող միջոցառումները:

Գ.Պետրոսյանի խոսքով՝ այս տարի հացահատիկի ցանքատարածությունների 12-14հազար հեկտար ավելացում է սպասվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031