Բաժիններ՝

Ուկրաինացի զինվորականները վերահսկում են Դոնբասի 2/3-ը

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ հակաահաբեկչական գործողության ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողության գոտում գտնվող 36 շրջանից 23-ը:

Այս մասին Կիևում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին:

Նրա խոսքերով՝ զինյալների ակտիվությունը նվազել է, ոչնչացվել է նրանց տեխնիկան: Նա չի բացառել, որ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում կարող է մտցվել ռազմական դրություն:

Պարուբին հերքել է Ուկրաինայի հետ սահմանից ռուսական զորքերի հետ քաշվելու մասին տեղեկատվությունը: Նրա տվյալներով՝ ներկայումս սահմանի մոտ գտնվում է մինչև 40.000 ռուս զինծառայող: Պարուբին հավելել է, որ Ռուսաստանից հումանիտար օգնության տեսքով զենք է ուղարկվում զինյալներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031