Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը նշանակվել է հուլիսի 12-ին
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԿԸՀ-ը ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը նշանակել է հուլիսի 12-ին: Դրանք պետք է անցկացվեն 8 քաղաքում և 13 շրջանում: Այդ քաղաքներն են Թբիլիսի, Բաթում, Ռուսթավի, Փոթի, Գորի, Մցխեթ, Օզուրգետի ու Թելավի:
ՏԻՄ ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքների համաձայն, բոլոր քաղաքներում ու շրջաններում երկրորդ փուլ են դուրս եկել իշխող «Վրացական երազանք» դաշինքի թեկնածուները:
Նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները պայքարելու են 4 քաղաքում ու 5 շրջանում: Վրաստանում ՏԻՄ ընտրությունների առաջին փուլն անցկացվել է հունիսի 15-ին: