Բաժիններ՝

Սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կրկին կրակոցներ են հնչել. «Ազատություն»

Ադրբեջանական կողմը շարունակում է պարբերաբար խախտել հրադադարի ռեժիմը։ Հակառակորդը գրեթե ամեն օր տարբեր տրամաչափի զենքերից կրակոցներ է արձակում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ու հայկական դիրքերի ուղղությամբ։

«Ազատության» հետ զրույցում Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանն ասաց, որ այսօր առավոտյան դարձյալ կրակոցներ են հնչել գյուղում: Տուժածներ, բարոբախտաբար, չկան:

«Առավոտյան եղել են կրակոցներ, ժողովուրդը, բանվորները այգիներում աշխատելու պահին: 10 օր կլինի ամեն օր կրակում են», – ասաց գյուղապետը:

Մեկ շաբաթ առաջ ադրբեջանական կողմի կրակոցներից Պառավաքարում 16-ամյա մի պատանի էր վիրավորվել։ Նախորդ մի քանի օրերին պարբերաբար կրակում են նաև Չինարիի ուղղությամբ., համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանի խոսքով՝ գյուղացիները չեն կարողանում մշակել վարելահողերը։

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031