Բաժիններ՝

Սպառողը ստիպված է ծիրանի փոխարեն այլ մրգատեսակներով բավարարվել

Հունիսին սովորաբար մեր շուկայում ամենամեծ պահանջարկը վայելում է ծիրանը, բայց եթե 2013 թ. հունիսին շուկայում վաճառվել է ավելի քան 30 հազար տոննա ծիրան, այս տարի դա շատ ավելի քիչ է և սպառողը պարտադրված է այլ մրգատեսակներով բավարարվել: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գյուղատնտեսության փոխնախարար գառնիկ Պետրոսյանը, այս մեծ պահանջարկը հանգեցրել է գների բարձր մակարդակի, որը թեև վերջին օրերին նվազում է, բայց նախորդ տարիների համեմատ դեռ աննախադեպ բարձր է:

«Անցած տարի այս օրերին արդեն 12800 տոնա ծիրան էր արտահանվել, այս տարի՝ ընդամենը 224 տոննա»,- նշեց փոխնախարարը:

Ծիրանի ներկրման վերաբերյալ Գ.Պետրոսյանը նշեց, որ շուկան ազատական է, կարող են ներկրել, բայց ներկրված ծիրանը չի կարող մեզ մոտ պահանջարկ ունենալ:

Բանջարեղենի գների բարձրությունը փոխնախարարը պայմանավորեց սեզոնայնությամբ և հիշեցրեց, որ բանջարեղենի հիմնական տեսակի մասսայական բերքահավաքը սկվում է հուլիսի 15-ից: Նա կանխատեսեց, որ առաջիկա օրերին բանջարեղենի գները կնվազեն, լոլիկի գինը կդառնա մինչև 200 դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս